«Առաքելական Հայաստան». «Пешком» հաղորդման հերթական անդրադարձը
«Կուլտուրա» հեռուստաալիքի եթերում փետրվարի 18-ին ցուցադրվել է «Пешком…» հաղորդման երկրորդ մասը՝ նվիրված Հայաստանին: Հաղորդման երկրորդ մասը վերնագրված է «Առաքելական Հայաստան»:
«Հայաստանին ու Ռուսաստանին կապում է պատմությունը, մշակույթը, կրոնը: Հայկական պետությունը կնքվել է IV-րդ դարի ամենասկզբում՝ դա աշխարհում առաջին քրիստոնյա պետությունն է»,- ասում է հաղորդման հեղինակն ու վարողը՝ Միխայիլ Ժեբրակը:
Ռուսական հեռուստաալիքի նկարահանող խումբը զբոսանքի ժամանակ այցելել է Վաղարշապատ, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, եղել Էջմիածնի վանքում, Երևան քաղաքում, սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճարում: Հյուրերը եղել են Կամերային երաժշտության տանը, Գեղարդի վանքում, տեսել Կոմիտասի հուշարձանը, այցելել Սուրբ Գայանե եկեղեցի և հայտնի Մատենադարան:
«Հայաստանը պահում են հավատի մեջ վստահությունն ու Հայրենիքին նվիրվածությունը»,- այսպիսի խոսքերով իր ֆիլմն ամփոփում է Միխակիլ Ժեբրակը:
Նշենք, որ «Пешком… » հաղորդումներից մեկն էլ նվիրված էր հնագույն ժողովրդի հավերժ երիտասարդ քաղաքին՝ Երևանին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան