Ալիևը հիվանդ է, խելագար է, բայց ուզենք-չուզենք՝ պետք է բանակցենք նրա հետ. Իսագուլյան
Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի համար լուրջ անակնկալ էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում առաջարկեց Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Լրագրողների հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Իսագուլյանը՝ շեշտելով, որ վերջինիս առաջադրումը բավականին հետաքրքիր էր:
«Սերժ Սարգսյանին հատուկ է հեռահար ծրագրեր հաշվարկել և նախատեսել, իսկ հետագայում՝ իրագործել: Ես Արմեն Սարգսյանին գիտեմ 1977 թվականից, նրա ուսանողն եմ եղել: Տպավորությունը նրանից շատ բարձր է: Նա հրաշալի տիրապետում է Արցախի թե ներքին, թե արտաքին խնդիրներին: Նույնը վերաբերում է նրա իմացությանը Հայաստանի մասով: Արցախում Արմեն Սարգսյանի հանդիպումներից հետո կար բոլորի հորդորը ՝ ընդունելու ՀՀ նախագահի առաջարկը և մասնակցելու նախագահական ընտրություններին:
Սա այն դեպքն է, երբ ՀՀ նախագահն առաջադրում է վաղվա օրը հստակորեն տեսնող մարդու: Այն, որ Սերժ Սարգսյանը կարողացավ ճիշտ գնահատել ժամանակը, ակնհայտ է»,- ասաց բանախոսը՝ նկատելով, որ Արմեն Սարգսյանը լավագույն թեկնածուներից մեկն է և արժանի նպաստ կբերի Հայաստանին:
Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին՝ Գառնիկ Իսագուլյանը նկատեց, որ Հայաստանն այս տարիների ընթացքում բազմաթիվ զիջումների է գնացել, Ադրբեջանը, սակայն, համարժեք զիջումներ չի կատարել: Հայկական կողմի զիջումները, նրա խոսքով, ի վերջո հանգեցրել են այն բանին, որ Ալիևն այսօր խոսում է Երևանի՝ իբրև ադրբեջանական հող լինելու մասին: «Ալիևը հիվանդ է, խելագար է, բայց հիշենք, որ նա Ադրբեջանի նախագահն է, և ուզենք-չուզենք՝ պետք է բանակցենք նրա հետ»,- նկատեց բանախոսը:
Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատուն շեշտեց՝ երբ զիջումների կգնա նաև Ադրբեջանը, այդ ժամանակ խոսելու բան կլինի:
Հարակից հրապարակումներ`
- Ժամանակի զգացումը կորցրած Ալիևին սթափվելու հերթական կոչը Մյունխենից
- «Ազգ». Ալիևին արժե հակադարձել Մյունխենից
- Զախարովա. Ալիևի հայտարարությունը լարվածությունը թուլացնելուն չի նպաստում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան