Մինչև 2019 թվականն Արցախի հարցում լուրջ տեղաշարժեր չեն լինի. Կիրո Մանոյան
Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված զարգացումների բացակայությունը խիստ մտահոգիչ է: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, որ դրական միտումներ են առկա, սակայն հիմքեր չկան հավատալու դրան: Մենք պետք է լսենք Ալիևի հրապարակային հայտարարություններ, որոնք չն խոսում խնդրի կարգավորման պատրաստակամության մասին»,- ասաց դաշնակցական գործիչը:
Կիրո Մանոյանը չհամաձայնեց հաճախ հնչող այն տեսակետի հետ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները, այդ թվում՝ Երևանի մասին վերջին հայտարարությունը, զուտ ներքին սպառման համար են: «Միջազգային հանրությունը պետք է հստակ պատգամներ փոխանցի Ադրբեջանին և ասի, որ նման հայտարարություններն անընդունելի են»,- ասաց բանախոսը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ լայնածավալ պատերազմական գործողություններ վերսկսվեն, Մանոյանն պատասխանեց՝ մոտ ապագայում ապրիլյան պատերազմի կրկնություն չի կանխատեսում, սակայն հայկական կողմը զգոնությունը չպետք է կորցնի: Եթե, այնուամենայնիվ, մեծամասշտաբ ռազմական գործողություններւ սկսվեն, հետևանքն իսկապես անկանխատեսելի կլինի:
Դաշնակցական բանախոսի համոզմամբ, պետք չէ բացառել, որ Ալիևի վրա մի օր սուրբ հոգի կիջնի, և նա ավելի լուրջ կմոտենա բանակցություններին:
«Խաղաղ կարգավորում կարող է լինել, եթե միջազգային հանրությունից ութ պետություն ճանաչի ԱՀ-ն այնքանով, որքանով Հայաստանն է ճանաչել: Դա կլինի Ադրբեջանի վրա լուրջ ճնշում: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի՝ դա կլինի Ադրբջանի, թե աշխարհի կողմից ճանաչումով: Խաղաղ կարգավորումը չի նշանակում, որ պետք է տրվենք Ադրբեջանի կամքին, և երբ նա ցանկանա, խաղաղություն լինի, երբ չցանկանա, չլինի»,- ամփոփեց Մանոյանը՝ համոզմունք հայտնելով, որ մինչև 2019 թվականն Արցախի հարցում լուրջ տեղաշարժեր չեն լինի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան