Բեռլինալեում Բրեյվիկի մասին ֆիլմ է ցուցադրվել
Բեռլինի կինոփառատոնում ցուցադրվել է Էրիկ Պոպպեի ֆիլմը, որը պատմում է Նորվեգիայում Անդերս Բրեյվիկի իրականացրած ահաբեկչությունների մասին: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
2011-ի հուլիսի 22-ին, ի նշան մահմեդականների ներխուժման դեմ բողոքի, Բրեյվիկը սպանել է 77 հոգու: Ֆիլմի առաջնախաղին ներկայացել էին նաև այն մարդիկ, ովքեր տուժել էին այդ ահաբեկչություններից: Նրանց գնահատմամբ՝ այս ֆիլմը կարևոր է, որովհետև ցույց է տալիս, թե ինչի կարող է հանգեցնել աջ ծայրահեղականությունը:
Ֆիլմի տևողությունը 90 րոպե է: Իրադարձությունները ներկայացվում են Բրեյվիկի զոհերի տեսանկյունից:
Հարակից հրապարակումներ`
- Բրեյվիկի հարձակումից հետո ողջ մնացած չորս անձինք դարձել են Նորվեգիայի խորհրդարանի պատգամավորներ
- Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին դատապարտեցին 21 տարվա ազատազրկման