Կոնվերս Բանկը գործարկել է USSD ծառայությունը
Կոնվերս Բանկը գործարկել է USSD ծառայությունը, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս արագ՝ առանց Բանկ այցելելու կամ զանգահարելու, օգտվել բանկային որոշ ծառայություններից: Ինտերնետ հասանելիություն ևս չի պահանջվում:
«USSD ծառայությունը մատչելի է և դրանից օգտվելու համար հավելյալ ունակություններ հաճախորդներից չի պահանջվում: Այն Կոնվերս Բանկի քարտապաններին հնարավորություն է տալիս օպերատիվ տեղեկատվություն ստանալ վճարային քարտի մնացորդի վերաբերյալ, ստանալ տվյալ քարտով իրականացված վերջին 4-ից մինչեւ 5 գործարքների քաղվածքը, ինչպես նաեւ օրվա ցանկացած ժամի արգելափակել քարտը: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը բջջային հեռախոսից ուղարկել *116# հրամանը և հետևել հրահանգներին»,-մանրամասնում են բանկից:
Մեկ հեռախոսահամարին կարելի է կցել ԱՐՔԱ համակարգի անդամ հանդիսացող, ակտիվացված USSD ծառայությամբ բանկերի՝ առավելագույնը 5 քարտ: Այս ծառայության համար բջջային հեռախոսակապի օպերատորի կողմից քարտապանից որևէ հավելյալ գանձում չի կատարվելու:
«Ներկայումս Կոնվերս Բանկի այս ծառայությունը հասանելի է Հայաստանի Բիլայն և Վիվասել ՄՏՍ բջջային օպերատորների բաժանորդների համար: Քայլեր են ձեռնարկվում նաև այլ օպերատորի հաճախորդների համար նման ծառայության ներդրման ուղղությամբ»,- նշում են բանկից:
Մանրամասները և ծառայության սակագները՝ այս հղմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Սուբսիդավորվող գյուղվարկեր՝ Կոնվերս բանկում
- Կոնվերս Բանկը կրկին արժանացել է միջազգային մրցանակի
- Պետոյի աշխատանքների ցուցադրությունը՝ Կոնվերս Բանկի գլխամասում
- Գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորված վարկեր կտրամադրի նաև «Կոնվերս բանկը»
- Կոնվերս Բանկը՝ 2017-2 սերիայի COVSB3 պարտատոմսերի արժեկտրոնի վճարման մասին
- Կոնվերս Բանկը ներդրել է Converse mobile ծառայությունը
- Կոնվերս Բանկի մասնաճյուղերը աշխատելու են նաև տոներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան