Պատանի ձյուդոյիստ Յուրի Իսրայելյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում
Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը փետրվարի 17-ին և 18-ին Իսպանիայում մասնակցել է Եվրոպայի գավաթի խաղարկության փուլին։
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ 50 կգ քաշային կարգում Յուրի Իսրայելյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Իսրայելյանը մրցաշարում տարել է 5 հաղթանակ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։
Մեր մյուս պատանիները՝ Ստյոպա Դարբինյանը (55 կգ) եւ Մամիկոն Ավետիսյան (81 կգ) առաջին գոտեմարտում պարտվել են ու դուրս մնացել հետագա պայքարից:
Պատանիների հավաքականը հանդես է եկել ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ։