Լավագույն ֆիլմի համար BAFTA-ի մրցանակը շնորհվել է «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմին
Լավագույն ֆիլմի համար Մեծ Բրիտանիայի կինո և հեռուստաարվեստի ակադեմիայի (BAFTA) մրցանակն այս տարի շնորհվել է «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմին: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն:
Ֆիլմն արժանացել է նաև «Լավագույն բրիտանական ֆիլմ» անվանակարգին:
«Շատ դեպքերում մեր ֆիլմն օգնում է մարդկանց հույս գտնել, բայց միևնույն ժամանակ, դա ֆիլմ է զայրույթի մասին, և մենք այս տարի մի քանի անգամ տեսել ենք, որ հաճախ զայրույթը դառնում է միակ ճանապարհը, որը մարդկանց ստիպում է լսել մեկ ուրիշի կարծիքը և փոխվել, ուստի մենք հիացած ենք, որ BAFTA-ն մեր ֆիլմն անվանեց լավագույնը», - ասել է ֆիլմի ռեժիսոր Մարտին Մակդոնահը: