«Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմը շարունակություն կունենա
Սանկտ-Պետերբուրգի «Митьки» արտ-խումբը մտադիր է նկարահանել «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» շարունակությունը: Այս մասին տեղեկացնում է Newsru.com-ը: Ֆիլմում դեր կհատկացվի «Նաուտիլուս Պոմպիլուս» խմբի ղեկավար, խարիզմատիկ երգիչ Վյաչեսլավ Բուտոսովին:
«Թանկագիններս, մենք պատրաստվում ենք ֆիլմ նկարել: Մենք արդեն 20 տարի է՝ ֆիլմ չենք նկարել: Մեր նոր ֆիլմում մենք ցանկանում ենք ցույց տալ, որ գթասրտության դարն, ամեն դեպքում, եկել է և բոլոր մարդիկ վերջապես քույրեր ու եղբայրներ են դարձել»,- ասել է արտ-խմբի ղեկավար Դմիտրի Շագինը:
Վերջինս Անդրեյ Կուզմինի հետ ստեղծել է ֆիլմի սցենարը, նաև իր վրա է վերցրել ռեժիսորի պարտականությունները: Ֆիլմի վերնագրի նախնական՝ աշխատանքային տարբերակն է՝ «Գթասրտության դարաշրջանի Միտկովյան հանդիպում»: