Արմեն Սարգսյանը հանդիպել է Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումների շարքը քաղաքական ուժերի, ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածներն ընդգրկող կազմակեպությունների ներկայացուցիչների ու անհատների հետ։
Արմեն Սարգսյանի մամուլի գրասենյակից հայտնում են, որ արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում այսօր Բրյուսելում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի հանդիպումը Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են Բելգիայի մոտ երկու տասնյակ համայնքային կազմակերպությունների ու կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ:
Բելգիահայերը Արմեն Սարգսյանին ներկայացրել են իրենց տեսակետներն ու գաղափարները Հայաստանի ապագայի վերաբերյալ, անդրադարձել համահայկական խնդիրներին ու տարբեր ծրագրերին սփյուռքի ներգրավվածությանը:
Ներկայացնելով Հայաստանի ապագայի իր տեսլականը, Արմեն Սարգսյանն առաջնահերթ նպատակ է համարել կրթական ոլորտի զարգացումը ու արդիականացումը: Նա խոսել է նաև Սփյուռք-Հայաստան հարաբերությունների մասին, կարևորել առավել արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունը:
Հարակից հրապարակումներ`
- Եթե Արմեն Սարգսյանը դառնա Հայաստանի նախագահ, մեր երկիրը դրանից շատ կշահի. Լևոն Մկրտչյան
- Կարեն Կարապետյանը հանդիպել է ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ
- Արմեն Սարգսյանը ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու դառնալու առաջարկը
- Արմեն Սարգսյան. Հայաստանում ազգային երկխոսության կարիք կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան