Քեյթ Միդլթոնը հանրությանը հիացրել է հսկայական զմրուխտներով
Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, կարմիր գորգին հայտնվելու համար խոշոր զմրուխտներով զարդեր է ընտրել, գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Mirror-ին։
Հղի Քեյթը եղել է դիզայներ Ջեննի Պեկհեմի V-աձև լանջաբացվածքով կանաչ երեկոյան զգեստով՝ այն լրացնելով ադամանդե և զմրուխտե զարդերով։ Զարդերի թվում եղել են ականջօղեր, խոշոր վզնոց, թևնոց և մատանի։ Նմանօրինակ ականջօղերով Քեյթը հանրության առջև հայտնվել էր նաև 2014 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին