«Սերժ Սարգսյանի ելույթն աչքի էր ընկնում կառուցողականությամբ և հավասարակշռվածությամբ». Armenpress
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը փետրվարի 16-18-ը կայացած Մյունխենի անվտանգության համաժողովում, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի համոզմամբ, անվտանգության հարցերին վերաբերող համաժողովի կարևոր ելույթներից էր, որն աչքի էր ընկնում կառուցողականությամբ և հավասարակշռվածությամբ:
«Քննարկումը, որին մասնակցում էր Հայաստանի նախագահը, Մոլդովայի վարչապետը, ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը և ես, օրինակներից մեկն է նրա, որ Մյունխենի համաժողովի օրակարգը դառնում է ավելի բազմակողմանի և սկսում է ներկայացնել տարբեր տեսակետներ, իսկ նման տենդենցը կարելի է պարզապես ողջունել: Ես իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնել Սերժ Սարգսյանին իր հրաշալի ելույթի համար, քանի որ նա իր կառուցողական ներդրումն ունեցավ քննարկմանը, հավասարակշռված և պատասխանատու վերլուծություն կատարեց այն մասին, թե ինչ է կատարվում հենց Հայաստանում և ընդհանրապես տարածաշրջանային հարաբերություններում, ինչպես նաև ավելի գլոբալ կոնտեքստում, որտեղ Հայաստանն անկասկած իր ուրույն դերն ունի: Առանց չափազանցության նրա ելույթը կենտրոնական էր և շատ մեծ ուշադրություն գրավեց»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է նա:
Կոնստանտին Կոսաչովի խոսքով՝ ներկաների ուշադրության կենտրոնում հենց Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունն էր, այսինքն՝ այն փորձը, որով Հայաստանը համադրում է իր մասնակցությունը և՛ ԵԱՏՄ, և՛ ԵՄ ինտեգրացիոն գործընթացներին:
«Սա իսկապես դեռևս միակ և ունիկալ դեպքն է,- նշել է Կոնստանտին Կոսաչովը՝ մասնավորապես հիշեցնելով Ուկրաինայի փորձը:- Հայաստանի դեպքում նույնը չպատահեց, և այս համաձայնագիրը համապատասխանեցվեց Հայաստանի շահերին համագործակցության իր ամբողջ սպեկտրով՝ հաշվի առնելով նաև նրա պարտավորվածությունները ԵԱՏՄ-ում»: Ըստ Կոսաչովի՝ հենց սա այն օրինակն է, թե ինչպես կարելի է գործել՝ գտնելով լուծում դժվար և թերևս բավականին նուրբ հարցերում՝ նորմալ և կառուցողական ճանապարհով:
«Մենք 2012-2013 թվականներին մինչև Ուկրաինայի ճգնաժամը առաջարկեցինք Եվրամիությանը և Ուկրաինային կազմակերպել նման քննարկում ինչ-ինչ հակասություններից խուսափելու համար. այն ժամանակ Եվրամիությունը մեզ կոշտ պատասխան տվեց, որ դա քննարկման ենթակա չէ, դա այդ հարաբերությունների ներքին հարցն է, և բոլորս գիտենք՝ ինչի սա հանգեցրեց»,-ասել է ՌԴ պաշտոնյան՝ ընդգծելով, որ միայն կարելի է ողջունել, որ Հայաստանը տարբեր ինտեգրացիոն կառույցների հետ համագործակցության ճանապարհին ճիշտ քաղաքականություն է վարում:
Հարակից հրապարակումներ`
- Ժամանակի զգացումը կորցրած Ալիևին սթափվելու հերթական կոչը Մյունխենից
- «Սերժ Սարգսյանը Մյունխենում մեկտեղեց անվտանգության հայկական և եվրոպական օրակարգերը»
- Սերժ Սարգսյան. Ադրբեջանի ինքնահանգստացումներն այն առումով, որ Հայաստանը մեկուսացված է` միֆ է
- Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին