Մասիս Մայիլյան. Արցախի և տարբեր երկրների միջև բաց երկխոսության հաստատումը կնպաստի կայունության ամրապնդմանը
«Համոզված ենք, որ Արցախի և տարբեր երկրների միջև ուղղակի և բաց երկխոսության հաստատումը կնպաստեն տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ու գոյություն ունեցող խնդիրների լուծմանը»,-այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:
Նշենք, որ 2017-ն ամփոփող նախարարից լրագրողները հետաքրքրվել են, ինչպես է մեկնաբանում վերջերս ԱՄՆ-ում և ֆրանսիայում քաղաքական և հասարակական շրջանակների կողմից Արցախի հետ ուղիղ կապեր հաստատելու վերաբերյալ նախաձեռնությունները։
«Այս նախաձեռնությունները համարում ենք կարևոր և ժամանակին արված քայլեր, հատկապես՝ Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի շարունակական փորձերի ֆոնին: Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի նախաձեռնած բանաձևը և Ֆրանսիայի ղեկավարությանն ուղղված՝ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի կոչը կարևոր հիշեցումն են այն բանի, որ մարդու իրավունքները համընդհանուր բնույթ ունեն, իսկ դրանց պահպանումը ողջ միջազգային հանրության պատասխանատվությունն է և չի կարող կախված լինել այնպիսի ոչ ազատ պետության քմահաճույքից, ինչպիսին Ադրբեջանն է»,-ասել է ԱԳ նախարարը:
Մ. Մայիլյանը հատկանշական է համարել, որ Արցախը մեկուսացնելու Ադրբեջանի փորձերը դատապարտող և Արցախի իշխանությունների հետ ուղիղ կապեր հաստատելու կոչով նախաձեռնություններով հանդես են եկել ԱՄՆ և Ֆրանսիայի քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչները, իսկ այս երկրները Ռուսաստանի հետ համատեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են։
«Նմանատիպ առաջարկություններով հանդես են եկել նաև Եվրոպական խորհրդարանի անդամներ, Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսոնը։
Ավելին, միջազգային համագործակցությունը՝ հիմնված ներգրավման, այլ ոչ բացառման սկզբունքի վրա, նոր ազդակ կհաղորդի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Արցախը կարևոր գործոն է տարածաշրջանային ճարտարապետությունում, որն իր պատասխանատու քաղաքականությամբ ձգտում է Հարավային Կովկասում վերջնական և կայուն խաղաղության հաստատմանը»,-ասել է նախարարը:
Ասուլիսի սղագրությունն ամբողջությամբ՝ Արցախի Հանրապետության ԱԳՆ պաշտոնական էջում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են