Եթե Արմեն Սարգսյանը դառնա Հայաստանի նախագահ, մեր երկիրը դրանից շատ կշահի. Լևոն Մկրտչյան
«Ես վստահ եմ, եթե Արմեն Սարգսյանը դառնա Հայաստանի նախագահ, մեր երկիրը դրանից շատ կշահի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ նշելով, որ ՀՀԿ նախագահի թեկնածուի հետ տարիների մտերմություն և համագործակցության փորձ ունի։
Նախարարի խոսքով՝ նա մարդ է, ով ունի երկրի ապագայի զարգացման ամբողջական տեսլական։
Լրագրողների հարցին, թե Արմեն Սարգսյանը խոսել է Հայաստանում կրթության խնդիրներից և ասել, որ ոլորտում շատ բացեր կան, Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «ՀՅԴ կենտրոնական գրասենյակում Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ խոսել ենք կրթության խնդիրներից։ Մենք եկել ենք որակական մի աստիճանի վրա, երբ պետք է ձևը ամբողջությամբ լուծվի բովանդակությամբ։ Աշխարհում կրթական համակարգը, այստեղ է, որ պարոն Սարգսյանը շատ օգտակար կարող է լինել նաև իր քեմբրիջյան փորձով, որոնումների մեջ է։ Այն մասնագիտությունները, որ մենք ուսուցանում ենք, աշխարհում առաջիկա 6-7 տարվա ընթացքում նրանց մեծ մասը կարող է գոյություն չունենալ»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու դառնալու առաջարկը
- Արմեն Սարգսյան. Հայաստանում ազգային երկխոսության կարիք կա
- Ամենամեծ դժվարությունը Հայաստանում լինելու է այն, որ մարդիկ նորից հույս և հավատ ունենան. Արմեն Սարգսյան
- Արմեն Սարգսյան. Եկել եմ ձեզ լսելու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին