Իրանում հայտնաբերվել են վթարված ինքնաթիռի բեկորները
Իրանում՝ Դենգեզլյու շրջանում, հայտնաբերվել է կիրակի օրը վթարված ինքնաթիռի բեկորների մի մասը, գրում է «Վեստի.ռու»-ն։
Ինքնաթիռը վթարվել էր լեռներում։ Վթարի վայրում աշխատում են ալպինիստները, որոնողական աշխատանքներին մասնակցում է նաև բանակը։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ժամը 8-ին «Ասեման» ավիաընկերությանը պատկանող «ATR-72» մոդելի ինքնաթիռը Թեհրանից Յասուջ թռչելիս Սպահանի հարավային շրջաններում կործանվել է։
Իրանագետ Արմեն Իսրայելյանի փոխանցմամբ, ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Վթարի պատճառը առայժմ չի նշվում. ինքնաթիռը թռիչքից 50 րոպե անց դուրս է եկել ռադարների տեսադաշտից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են