«Թեղուտ» ՓԲԸ-ին լիցենզիայից զրկելու առաջարկը ԱԺ բնապահպանական հանձնաժողովում դեռևս չի քննարկվել
Որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի նկատմամբ բնակիչների մտահոգությունը արդարացված է, կասկածից վեր է։ Այս խնդիրը միայն բնապահպանական չէ, այն նաև սոցիալ-տնտեսական, սեփականության իրավունքի, առողջապահական։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ անդրադառնալով Լոռու մարզի Շնող համայնքի 200 բնակիչների նամակին, որով վերջիններս ԱԺ պատգամավորներին առաջարկում են Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ին տրված լիցենզիան անվավեր ճանաչել:
«Ես այս խնդրին ծանոթ եմ 2007 թվականից, երբ դեռ կար Թեղուտի քաղաքացիական պաշտպանության նախաձեռնությունը։ Ես տարիներ շարունակ այդ խմբի անդամ եմ եղել։ Իհարկե, հիմա էլ կան մարդիկ, ովքեր հետամուտ են լինում այս խնդրին։ Սակայն չգիտեմ՝ որքանով է թեղուտցիների պահանջը ԱԺ պատգամավորներին ճիշտ հասցեագրված։ Նրանց բարձրաձայնած խնդրով զբաղվելը կյառավարության գործառույթն է։ Ազգային ժողովը կարող է վերահսկողություն իրականացնել։ ԱԺ-ն օրենսդրական, վերահսկող գործառույթներ ունի, և չեմ պատկերացնում՝ ո՞րը պետք է լինի այս խնդրում մեր դերակատարությունը»,- ասաց պատգամավորը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ազգային ժողովը քայլեր ձեռնարկի՝ կառավարության ուշադրությունը հրավիրելու առկա խնդրի վրա, Լենա Նազարյանը դրական պատասխան հնչեցրեց ։
«Ես, ճիշտն ասած, չեմ տիրապետում ամբողջ խնդրին, տեղեկություն չունեմ, թե ինչու են հանքավայրում աշխատող բնակիչները գործազուրկ դարձել, ինչ հանգամանքներով է պայմանավորված հանքի աշխատանքների դադարեցումը։ Մեկն ասում է, որ պատճառը ֆինանսական դժվարություններն են, մյուսը, որ կանգ են առել՝ որոշելու իրենց հետագա անելիքները՝ այդ թվում՝ գործունեությունն ընդլայնլու մտադրությամբ»,- ասաց «Ելք» խմբակցության պատգամավորը։
Լենա Նազարյանը տեղեկացրեց, որ ԱԺ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում այս խնդիրը չի քննարկվել, սակայն հույս ունի, որ գոնե աշխատանքային քննարկում հանձնաժողովի նիստում կլինի։
Հիշեցնենք, որ խորհրդարանականներին ուղղված իրենց նամակում թեղուտցիները մասնավարպես նշել էին. ««Թեղուտ» ՓԲԸ-ն հանքի շահագործման ժամանակ առաջացող տնտեսական իրական վնասները թաքցնելով է լիցենզիա ստացել: Քանի որ հանքի շահագործման լիցենզիան ձեռք է բերվել խաբեության միջոցով, և շահագործումն էլ կատարվում է շրջակա միջավայրին ու բնակչությանը վնասներ պատճառելով, առաջարկում ենք «Թեղուտ» ՓԲԸ-ին տրված լիցենզիան համարել անվավեր»:
Հարակից հրապարակումներ`
- Շնողցիներն առաջարկում են ԱԺ պատգամավորներին «Թեղուտ» ՓԲԸ-ին տրված լիցենզիան համարել անվավեր
- Շնողի բնակիչները ԲՆ-ից պահանջում են վերադարձնել «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայացրած նախագիծը
- Դանիական ընկերությունը դադարեցրել է Թեղուտը շահագործող «Վալեքս» խմբի ֆինանսավորումը. ՀԺ
- Թեղուտի լեռնահանքային համալիրի ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է 400 մլն ԱՄՆ դոլարը
- «Թեղուտ» հանքի աշխատակիցների աշխատավարձը, հնարավոր է, դարձյալ կրճատվի. «Ժողովուրդ»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին