Փոքրիկ ընթերցողին ներկայացվեց Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն
Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում փետրվարի 19-ին Խնկո Ապոր անվանազգային մանկական գրադարանում փոքրիկներին ներկայացվեց Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն:
Գրքի մեջ ընդգրկված հեքիաթները լույսեն տեսել 1908-1912թթ, առանձին գրքույկներով:
«Վերահրատարակելով դրանք՝ պահպանվել է բնագրի լեզուն, ուղղագրությունը և նկարազարդումները վերամշակված տարբերակով»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանը։
Ժողովածուն, որը տպագրվել է հայերենով և ռուսերենով, իր մեջ ընդգրկել է «Շունն ու կատուն», «Քաջ Նազարը», «Անբախտ վաճառականներ», «Գառնիկ ախպեր», «Մի կաթիլ մեղրը», «Անհաղթ աքլորը», «Ուլիկը», «Ծիտը», «Խոսող ձուկը», «Տերն ու ծառան» հեքիաթները։
Հրատարակչության ղեկավարը նշեց, որ «Հեքիաթներ» ժողովածուն լույս է տեսել Թումանյանի 150-ամյակին ընդառաջ։
Հարակից հրապարակումներ`
- «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան մեր տոնավաճառի մեխն է դարձել. Ռուզան Տոնոյան
- Նախագահը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է «Բուկինիստ» գրախանութ
- Ասա ինչ գիրք են նվիրում քեզ, ասեմ ինչ են սպասում քեզնից
- Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը կներկայացվի նրա հեքիաթների ժողովածուն
- Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը դարձյալ կյուրընկալի «Հեքիաթի դեսպաններին»
- Գիրք նվիրելու օրը կնշվի նաև Արցախում
- Մանկապատանեկան գրքի տոնավաճառի շրջանակում գրքերի շնորհանդեսներ կլինեն
- Գիրք նվիրելու մշակույթը վերադառնում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան