Լոնդոնի պատկերասրահը փակվել է՝ հանուն Քեյթ Միդլթոնի սիրելի դիզայների
Լոնդոնի ազգային պատկերասրահը փակել են Քեյթ Միդլթոնի և Մեգան Մարքլի սիրելի դիզայների նորաձևության ցուցադրության համար: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Լոնդոնում Նորաձևության շաբաթ է, որի շրջանակներում էլ հենց անցկացվում է այս ցուցադրությունը: Հանրությանը, սակայն, վրդովեցրել է այցելուների լայն շրջանակի համար նախատեսված պատկերասրահի փակումը:
Ու թեպետ այս քայլը հնարավորություն է տալիս պատկերասրահին լրացուցիչ ֆինանսական միջոցներ ձեռք բերել, սակայն պատկերասրահի փակման որոշումը տխրեցրել է հավանական 5000 այցելուներին, ովքեր ցանկանում էին լինել այնտեղ:
Պատկերասրահի փակման մասին հայտարարվել է նրա պաշտոնական կայքում մի փոքրիկ հայտարարության միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան