«Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան մեր տոնավաճառի մեխն է դարձել. Ռուզան Տոնոյան
«Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը» ավանդույթի համաձայն այս տարի ևս Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում իր շուրջն էր հավաքել բազմաթիվ ընթերցասերների ու հրատարակիչների։
Այս օրերին գրքասերները կծանոթանան ոչ միայն նոր հրատարակված գրքերին, այլև մասնակիցը կդառնան գրադարանում իրականացվող բազմաթիվ ակցիաներին, մշակութային ծրագրերին։
Այսօր՝ Գիրք նվիրելու օրը փառատոնի շրջանակներում իրականացվում է նաև «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան։
«Այս ակցիան մեր տոնավաճառի մեխն է դարձել։ Այն արդեն երկրորդ տարին է կազմակերպվում։ Այցելուները 20 տոկոս զեղչով գնված նախընտրելի գիրքը կարող են գնել և ընծայագրել հայ զինվորին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնորեն Ռուզան Տոնոյանը։
Նա հայտնեց, որ նախորդ տարի ակցիայի շրջանակում շուրջ 200 կտոր գիրք ուղարկվել է Արցախի զորամասերից մեկը։
Մշակութային ծրագրում այսօր իրականացվել է նաև գրադարանի հեղինակային «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեքիաթապատումները, որոնց ընթացքում օտարազգի դիվանագետները և հայ անվանի արվեստագետները փոքրիկներին ներկայացնել են համաշխարհային և ազգային հեքիաթներ:
«Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը» բաց կլինի մինչև փետրվարի 21-ը։
Հարակից հրապարակումներ`
- Ասա ինչ գիրք են նվիրում քեզ, ասեմ ինչ են սպասում քեզնից
- Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը կներկայացվի նրա հեքիաթների ժողովածուն
- Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը դարձյալ կյուրընկալի «Հեքիաթի դեսպաններին»
- Գիրք նվիրելու օրը կնշվի նաև Արցախում
- Մանկապատանեկան գրքի տոնավաճառի շրջանակում գրքերի շնորհանդեսներ կլինեն
- Գիրք նվիրելու մշակույթը վերադառնում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան