Տնտեսություն 09:30 19/02/2018 Հայաստան

Հայաստանում զգալի աճել է բանջարեղենի, մրգի և ձկան պահածոների արտադրությունը

Հայաստանում վերամշակող ընկերությունները 2017 թվականին զգալի ավելացրել են պահածոների արտադրությունը:

Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2017 թվականի հունվար-դեկտեմբերին  Հայաստանում արտադրվել է 19 հազար 132 տոննա պահածո, ինչը 2016 թվականի համեմատ աճել է 31.6 տոկոսով:

Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 9 հազար 513.4 տոննա բանջարեղենի պահածո` 2016 թ-ին գրանցված 5 820.1 տոննայի դիմաց (63.5%-ի աճ):

Միաժամանակ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն` նախորդ տարի արտադրված պահածոներից 5 հազար 470.7 տոննան կազմել են մրգի պահածոները՝ 2016թ-ի համեմատ աճելով 29.7 տոկոսով, 299.7 տոննան՝ ձկան (աճը` 29.7%), 16.5 տոննան՝ խեցգետնի (անկումը՝ 84.5%), 709.4 տոննան՝ մսաբուսական (նվազում՝ 39.8%), 400.7  տոննան՝ մսի (անկումը՝ 28.9%) պահածոները:
2017  թվականին հանրապետությունում  արտադրվել է  նաև 2 հազար 721.6 տոննա  տոմատի պահածո, ինչը 2016 թվականի համեմատ աճել է 12.2%-ով:

Ինչ վերաբերում է կետչուպի արտադրությանը, ապա հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 601.4 տոննա կետչուպ` 2016 թ-ին գրանցված  473.7տոննայի դիմաց. աճը կազմել է 27%։

Նշենք նաև, որ նախորդ տարի հանրապետությունում 35.7%-ով աճել է պահածոյացված ձիթապտղի արտադրությունը. եթե 2016 թ-ին Հայաստանում արտադրվել է 576.2 պահածոյացված ձիթապտուղ, ապա 2017-ին՝ 782.1 տոննա։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}