Արման Սահակյանը՝ վարչապետի հետ հարաբերությունների, «ողնաշար ջարդելու» մասին
Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը վստահեցնում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ունի լավ հարաբերություններ:
«Վարչապետի հետ չկա որևիցե լարվածություն, մենք շատ գործընկերային, լավ, դրական հարաբերություններով աշխատում ենք և բավականին մեծ աշխատանք ենք արել, ինչը փաստում են մեր ցուցանիշները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արման Սահակյանը՝ պատասխանելով վարչապետի հետ հարաբերությունների մասին հարցին:
Վարչության պետն անդրադարձավ նաև նախորդ տարի վարչապետի կողմից տրված հանձնարարականին՝ Պետգույքից ակնկալում է բարեփոխումների ծրագիր, որի պարագայում այն կոմերցիոն առումով պետք է դառնա լավ գործակալություն: Բացի այդ, վարչապետն ասել էր, որ «չինովնիկ կարգավիճակից պետք է դուրս գալ և դառնալ ագրեսիվ գործակալություն»:
Արման Սահակյանը նշեց, որ վարչապետի բոլոր հանձնարարականներն ամբողջությամբ կատարվում են, իսկ ինչ վերաբերում է չինովնիկի կարգավիճակին, ասաց. «Չինովնիկի կարգավիճակից դուրս գալը, կարծում եմ, ինձ հետ կապ չուներ, քանի որ ես այդ կարգավիճակում չեմ»:
Պետգույքի վարչության պետն անդրադառնալով վարչապետի մեկ այլ հանձնարարականին՝ «մենք մեր գործընկերների հետ մարզերում, համայնքներում, բիզնեսում կառավարչական մակարդակի սարսափելի մեծ պրոբլեմներ ունենք, ինչն անընդունելի է: Իսկ էն «յառի» պետական կառավարիչները, որոնք տարեցտարի մեզ ֆռռացնում են, Արման, էս ամսվա մեջ սաղի ողնաշարը կջարդես», նշեց. «Կարծում եմ՝ ուղիղ չի ասել ողնաշար ջարդելու մասին: Մենք ֆինանսատնտեսական մոնիտորինգների ամբողջ կարգը, կառուցվածքը փոխում ենք, և դա բերելու է նրան, որ այն մարդիկ, որոնք կվատացնեն այդ ընկերությունների ֆինանսական ցուցանիշները՝ «կջարդվեն» նաև նրանց ողնաշարները»:
Հարակից հրապարակումներ`
- Չինովնիկ կարգավիճակից դուրս եք գալիս, դառնում եք ագրեսիվ գործակալություն. վարչապետը՝ Արման Սահակյանին
- Արման Սահակյանը սկսել է դիտարկել 210 ընկերությունների ֆինանսատնտեսական վիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան