
Բրյուսելում Նալբանդյանը կհանդիպի Ֆեդերիկա Մոգերինիի հետ
Փետրվարի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այց կկատարի Բրյուսել։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, այցելության շրջանակներում նախարար Նալբանդյանը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստին։
Բրյուսելում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում կունենա Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։