Դավիթ Հարությունյանը խոստանում է քննարկել շարժական արագաչափերի ուղղությունները նշելու հարցը
Շարժական արագաչափեր կիրառում են բազմաթիվ երկրներում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով, կարելի է կիրառել և շարժական, և ոչ շարժական արագաչափ, և երկու դեպքում էլ օրենք խախտել:
«Այն, որ մարդիկ փողոցում քայլում են, և խանութներում կան տեսանկարահանող սարքեր, մարդու իրավունքների խախտու՞մ է, թե՞ ոչ»,- ասաց նա:
Արձագանքին, թե այդ դեպքում ցուցանակով տեղեկացնում են անցորդներին, Հարությունյանը հակադարձեց. «Իսկ եթե շարժական արագաչափի մասին տեղեկացնում են՝ այսօր լինելու է Երևան-Սևան, Երևան-Գորիս, Երևան-Արարատ ճանապարհահատվածի վրա, բավարարվա՞ծ կլինեն վարորդները»,- ասաց նա:
Հարությունյանը խոստացավ քննարկել հարցը, որ շարժական արագաչափերի հիմնական ուղղությունները նշվեն, սակայն ընդգծեց, որ դա չի խախտում մարդու իրավունքները:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան