Արդարադատության ցածր որակը ՄԻԵԴ դիմումների աճի լրացուցիչ գործոն է. Դավիթ Հարությունյան
Եթե արդարադատության որակը երկրում ցածր է, բնական է դա լրացուցիչ գործոն է, որ ՄԻԵԴ դիմումների թիվն ավելանա: Փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ արդարադատության որակը կարող է լինել ամենաբարձր, բայց որպես կանոն դատարանում լինում են հակադիր կողմեր, և որպես կանոն՝ կողմերից մեկը հաղթում է, մյուսը՝ պարտվում:
«Որպես կանոն՝ պարտված կողմը դժգոհ է լինում դատարանից: Ես քիչ դեպքեր գիտեմ, որ պարտվում են, բայց գոհ են դատարանից»,- ասաց նա:
Հարությունյանը խորհուրդ տվեց զերծ մնալ ձևակերպումներից, թե ՄԻԵԴ դիմումների քանակի աճը արդարադատության ցածր որակի պատճառով է, այն մարդկանց իրավագիտակցության ավելացման մասին է վկայում: