Դավիթ Հարությունյանը խորհուրդ է տալիս չմտնել խուճուճ իրավական ձևակերպումների մեջ
Անգամ ամենավառ երևակայության դեպքում դժվար է մեկնաբանել, թե Սահմանադրության 125 հոդվածով սահմանափակված է ԱԺ-ում հանրապետության նախագահի ընտրության իրականացումը: Փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով այս օրերին հնչող գնահատականներին, թե նախագահի ընտրությունը պետք է կազմակերպի համապետական ընտրակարգով:
Նախարարը խորհուրդ տվեց խնդրին նայել փոքր-ինչ ավելի պարզ, չխաբվելով իրավական բարդ, խուճուճ ձևակերպումներին, որտեղ ամեն չորրորդ բառը հանցագործն է և նմանատիպ ածականներ: «125 հոդվածը ուժի մեջ է մտնելու ապրիլի 9-ին. անցումային դրույթներում նպատակ կար, որ նախագահն ընտրվի ԱԺ կողմից, բայց ոչ ամբողջապես այս հոդվածով սահմանված կարգավորումներով, նպատակն այն էր, որ փոքր-ինչ այլ մեխանիզմով լինի դա: Անցումային դրույթներով նշված է, որ առաջին ընտրությունը տեղի կունենա այս ժամանակահատվածում՝ 125 հոդվածով սահմանված կարգով, և նշված է այն առանձնահատկությունը, որով պետք է կիրառվի այդ հոդվածը»,- ասաց նա:
Հարությունյանը մանրամասնեց, որ իրականում կյանք է տրվել 125 հոդվածի փոփոխված տարբերակին: Նա խորհուրդ տվեց չմտնել խուճուճ ձևակերպումների մեջ, տեսնել, որ ամեն ինչ պարզ է, և որևէ սահմանադրական ճգնաժամի մասին խոսելն ուղղակի ավելորդ է:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանների հետ երկխոսության հնարավորությունը սպառված չէ. Արդարադատության նախարար
- Կառավարության նիստին ներկա չլինելը ՄԻՊ-ին չի կաշկանդի. Դավիթ Հարությունյան
- Դավիթ Հարությունյանը խոստանում է քննարկել շարժական արագաչափերի ուղղությունները նշելու հարցը
- Նուբարաշենի կոյուղագծերի խնդրին այժմ տրվող լուծումը ժամանակավոր է. Արդարադատության նախարար
- Արդարադատության ցածր որակը ՄԻԵԴ դիմումների աճի լրացուցիչ գործոն է. Դավիթ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա