Լուծարվելուց հետո Կառավարության ընդունելությունների տունը կդառնա ՀՀ նախագահի նստավայրը. Արման Սահակյան
Կառավարության ընդունելությունների տունը, որը նախատեսված է որպես Հանրապետության 4-րդ նախագահի նստավայր, գտնվում է մասնավորեցման ծրագրում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
«Մենք այս պահին պատրաստում ենք կառավարության որոշում՝ ընդունելությունների տունը լուծարելու մասին: Այսինքն՝ դա չի նշանակում, որ եթե ինչ-որ ընկերություն մասնավորեցման ծրագրի մեջ է, պետք է անպայման մասնավորեցվի»,- նշեց նա՝ հավելելով, որ կան ընկերություններ, որոնք 2001 թվականից մինչև այսօր մասնավորեցման ծրագրի մեջ են:
Արման Սահակյանի խոսքով՝ այս դեպքում գնալու են լուծարման ճանապարհով. «Ասեմ նաև, որ ընդունելությունների տունը բավականին թանկ հաճույք է պետության համար»։
Այսպիսով, ըստ նրա, լուծարվելուց հետո Կառավարության ընդունելությունների տունը կդառնա ՀՀ նախագահի նոր նստավայրը:
Դիտարկմանը՝ արդյոք ՀՀ կառավարության շենքը չեն պատրաստում վաճառել, Ա.Սահակյանը բացասական պատասխան տվեց:
Հարակից հրապարակումներ`
- Արման Սահակյանը՝ վարչապետի հետ հարաբերությունների, «ողնաշար ջարդելու» մասին
- Մինչև տարեվերջ գրեթե ամբողջությամբ կավարտվի հանրակացարանների տարածքների սեփականաշնորհման գործընթացը. Արման Սահակյան
- 2017թ-ին պետգույքի օտարումից մուտքերը 4.7 անգամ աճել են. Արման Սահակյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին