ԱԻՆ. Հայաստանն այս անգամ նույնպես դուրս է մնում ցուրտ օդային հոսանքների ներխուժման գոտուց
Փետրվարի 22-ից սկսած սաստիկ սառնամանիքներ են կանխատեսվում Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում։ Արկտիկական ցուրտ օդային հոսանքները արևմտյան սիբիրից ներխուժում են Ռուսաստանի եվրոպական մաս, իսկ այստեղից դեպի Եվրոպա, հասնելով մինչև Իսպանիա և Պորտուգալիա։ Ըստ կանխատեսումների Եվրոպայի առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի -25․․․-30 աստիճանի, որը կպահպանի բավականին տևական ժամանակ։
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի կանխատեսումների համաձայն, Հայաստանը այս անգամ նույնպես դուրս է մնում ցուրտ օդային հոսանքների ներխուժման գոտուց, մեզ մոտ ճիշտ հակառակ երևույթն է տեղի ունենում, հարավ-արևմուտքից ակտիվանում են արևադարձային տաք օդային հոսանքները, ինչի արդյունքում մինչև փետրվարի 25-ը օդի ջերմաստիճանը երեկվա համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով։
ԱԻՆ-ից մանրամասնում են, որ հանրապետության տարածքում փետրվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի ցերեկը, 21-24-ն աստիճանաբար կբարձրանա ևս 5-6 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր ցերեկը Երևանում կգրանցի +9-+11 աստիճան տաքություն:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում