Սաուդյան Արաբիայի իշխանությունները թույլ են տվել բոուլինգ և բիլիարդ ակումբներ բացել
Սաուդյան Արաբիայի Օլիմպիական կոմիտեի ղեկավար Տուրկի բեն Աբդելմուհսին ալ Շեյխը Բոուլինգի համաշխարհային կենտրոնի ղեկավարության հետ համաձայնագիր է ստորագրել թագավորությունում առաջին երեք բոուլինգ և բիլիարդ ակումբների բացման մասին։
SPA լրատվական գործակալությանը հղում անելով՝ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ ակումբները կբացվեն թագավորության երեք քաղաքներում՝ Էր Ռիադում, Ջիդդայում և Էդ Դամամում:
Համաձայնագիրը ներառում է նաև հատուկ տեղի հատկացումը դրիֆտի (ավտոմեքենաների էքստրեմալ վարման) և մարզական այլ նախագծերի համար, որոնց մասին կհաղորդվի ավելի ուշ:
Հարակից հրապարակումներ`
- Սաուդյան Արաբիայում կանայք սեփական բիզնես հիմնելու իրավունք են ստացել
- Սաուդիան Արաբիայում կանայք առաջին անգամ ֆուտբոլային խաղի են ներկա գտնվել
- Սաուդյան հասարակությունը դեռևս բավական դժվարությամբ է ընկալվում կանանց վերաբերող փոփոխությունները
- Սաուդյան Արաբիայում առաջարկվում է վերացնել կանանց դատավորներ նշանակելու արգելքը
- Սաուդյան Արաբիայում տղամարդուն ձերբակալել են կնոջ հետ խոսելու համար
- Սաուդյան Արաբիայի իշխանությունները կառգրավվեն կոռուպցիայի մեջ մեղադրվողների ակտիվները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա