Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Տեր Ստեփանյանը պարգևատրվել է Պլեյադի շքանշանով
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը ՖՄԽ-ում փետրվարի 16-ին ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանին պարգևատրել է Պլեյադի՝ Ֆրանկոֆոնիայի և մշակույթների երկխոսության շքանշանով՝ հրամանատարի աստիճանով, ի երախտագիտություն ֆրանկոֆոնիայի արժեքների խթանման գործում նրա նվիրյալ աշխատանքի, մասնավորապես՝ Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների խմբի գործունեության շրջանակներում: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ հղում անելով Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցչությունից ստացված հաղորդագրությանը:
Տեղեկանք. Պլեյադի՝ Ֆրանկոֆոնիայի և մշակույթների երկխոսության շքանշանը
ստեղծվել է 1976 թվականին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի կողմից։ Շքանշանը շնորհվում է ֆրանկոֆոնիայի համագործակցության և բարեկամության գաղափարներին իրենց նպաստը բերած անձանց։ Թեկնածուներն ընտրվում են տարբեր բնագավառներից՝ քաղաքական, սոցիալական, գրական, մշակութային։
Պլեյադի շքանշանն ունի հինգ աստիճան․
• Մեծ խաչ
• Մեծն սպա
• Կոմանդոր
• Սպա
• Ասպետ
Տարբեր աստիճանի շքանշանակիների թվում են պետության ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, համալսարանների ռեկտորներ, լրագրողներ և նվիրյալ կամավորներ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան