Հարկատուների հաշվին գործող Երևանի քաղաքապետարանը պետք է թափանցիկ լինի. իրավապաշտպան
«Երևանի քաղաքապետի ցուցումն ուղղակիորեն սահամանփակում է լրագրողների աշխատանքը, հետևաբար՝ խոսքի ազատությունը, և ցույց է տալիս, որ ազատ մտածողություն չունի, ավելին՝ թաքցնելու բան ունի»,- մեզ հետ զրույցում այսպես գնահատեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը։
Խոսքը փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի մասին է՝ մշակել Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություններ:
«Եթե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարում է քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություններ մշակել, կարելի է ենթադրել, որ այնտեղ կան անկյուններ կամ գաղտնիքներ, որոնք լրագրողների աչքից պետք է հեռու լինեն։ Շատ կարևոր հարց է. իսկ ինչի՞ց է անհանգստանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երբ սահմանափակում է լրագրողների ազատ տեղաշարժը։ Ուրեմն քաղաքապետարանում անհանգստանալու բան կա։ Սա պետք է անհանգստացնի հանրությանը։ Քաղաքապետարանը, որը գործում է հարկատուների հաշվին և պետք է թափանցիկ լինի, սակայն հանկարծ քաղաքապետը հակառակն է որոշում։ Իսկ եթե մի բան գաղտնի է, այնտեղ ինչ ասես՝ կարող է կատարվել»,-իր խոսքը բացեց իրավապաշտպանը։
Թեպետ՝ նրա խոսքով, հնարավոր է, որ Երևանի քաղաքապետարանում կան տեղեր, որոնք չպետք է թափանցիկ լինեն և հանրության տեսադաշտից հեռու պահվեն...
Հիշեցնենք, որ լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում «Ազատություն» ռադիոկայանի և «Ա1+» հեռուստաընկերության թղթակիցների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ։ Նրանք պահանջում են Երևանի ավագանուց՝ թույլ չտալ այնպիսի կանոնակարգերի ընդունում, որոնք քաղաքապետարանում լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքի անհիմն սահմանափակումներ կնախատեսեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան