Թրեյսի Ջերման. Ապրիլյան պատերազմը ցույց է տվել, որ նման դիմադրության Ադրբեջանը չէր սպասում. «168 Ժամ»
«Պատերազմի կանխատեսելու համար ցուցիչ է ապրիլյան պատերազմը»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է Եվրոպացի ռազմական վերլուծաբան Թրեյսի Ջերմանը անդրադառնալով ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցին:
Թրեյսի Ջերմանը նշել է, որ ռիսկերը, որոնք թվարկված են զեկույցում՝ որպես պատերազմ հրահրող գործոններ, առկա են Ղարաբաղյան հակամարտության շփման գծում: Սակայն, ըստ նրա, դրանք նոր գործոններ չեն, պատերազմի սպառնալիքը Ղարաբաղում միշտ է եղել, սակայն հարցը մեկն է իրականում կլինի՞ պատերազմ, թե՞ ոչ, քանի որ կողմերին զսպող գործոններ ևս կան:
Ըստ նրա ապրիլան պատերազմը ցույց է տվել, որ նման դիմադրության Ադրբեջանը չէր սպասում, ժամանակի ընթացքում այդ դիմադրությունն էլ ավելի է ուժեղանում, և պատերազմի այդ փորձը Հայաստանի օգտին էր:
Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները