Բիթքոինի փոխարժեքը հունվարից հետո առաջին անգամ հասել է 11,5 հազար դոլարի
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթը (կրիպտոարժույթ)՝ բիթքոինը շարունակում է վերականգնվել անկումից հետո:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հունվարից հետո առաջին անգամ բիթքոինի փոխարժեքը հասել է 11,5 հազար դոլարի:
CoinMarketcap-ի տվյալներով՝ բիթքոինի փոխարժեքն աճել է 8,9 տոկոսով ՝ կազմելով 11,601 հազար դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթի գինն աճել է 8,86 տոկոսով՝ հասնելով 11,474 դոլարի, OKEx-ում՝ 9,3 տոկսով՝ կազմելով 11,489 դոլարի, իսկ Coindesk պորտալի տվյաներով՝ այն աճել է 2,7 տոկոսով՝ կազմելով 11,465 դոլար:
Այլ թվային արժույթների փոխարժեքը նույնպես աճել է: Մասնավորապես, Ethereum-ի փոխարժեքն աճել է 2,1%-ով և կազմել 952,02 դոլար, Ripple-ի փոխարժեքը թանկացել է 1,35%-ով և կազմել 1,15 դոլար: Bitcoin Cash-ն էլ աճել է 2,5%-ով և հասել 1,545 դոլարի:
Աղբյուրի համաձայն՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 512,21 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 38 տոկոսը, Ethereum-ին՝ 18%-ը, Ripple-ին՝ 9%-ը: