Կշարունակենք մեր անկասելի ուղին. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության կառավարության պատմական դահլիճում այսօր տեղի է ունեցել Արցախի վերածննդի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն, որին հրավիրված են եղել Արցախյան շարժման վետերաններ, պետական պաշտոնյաներ, պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաներ, քաղաքական շրջանակների և հասարակական հատվածի ներկայացուցիչներ, հյուրեր:
Իր ողջույնի խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ սերունդները միշտ հպարտանալու են 1988-ին հրապարակ ելած մեր ժողովրդի քաջությամբ ու սխրանքով, ընդգծելով, որ այդ տոնը հանդիսանում է հայրենասիրության, անձնվիրության, միասնականության, սեփական ուժերին ապավինելու, անսասան կամքի և հավատքի խորհրդանիշ:
«Մայր Հայաստանի և համայն հայության հետ միասին մենք արդեն 30 տարի է ընթանում ենք այս ճանապարհով և կշարունակենք մեր անկասելի ուղին՝ ամուր պահելով մեր ժողովրդի հաղթական ոգին, կամքն ու միասնականությունը»,- շեշտել է Արցախի Հանրապետության Նախագահը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախյան շարժման վետերաններ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի և սփյուռքի ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում