Կառավարության նիստին ներկա չլինելը ՄԻՊ-ին չի կաշկանդի. Դավիթ Հարությունյան
Մարդու իրավունքների պաշտպանի՝ Կառավարության նիստերին ներկա գտնվելու սահմանափակումը չի կաշկանդի նրան՝ քննադատել կառավարությանը: Փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ՄԻՊ-ի հետ կապված սահմանափակումը դեռ ուժի մեջ չի մտել, չի ներկայացվել ԱԺ. Սահմանադրական օրենքով նա միակ մարդն է, ով գոնե այս պահին իրավունք ունի մասնակցելու Կառավարության նիստերին: Նախարարի խոսքով՝ ՄԻՊ գործունեությունը չի կաշկանդվում և չի սահմանափակվում նրանով, թե նա ներքին քննարկումների ժամանակ գտնվու՞մ է Կառավարությունում, թե՞ ոչ:
«Կառավարությունը պետք է ազատ լինի քննարկումներում, և հենց Կառավարության անդամները, որ պատասխանատու են ԱԺ և հանրության առջև, պետք է ծանրութեթև անեն ազատ և անկաշկանդ քննարկման ընթացքում, որից հետո ցանկացած քննադատություն ընդունելի է, երբ որոշումն ընդունված է: Խոսքը վերաբերում է ընդամենը որոշումների ընդունման գործընթացի անկաշկանդ լինելուն, այնպես որ ես չեմ կարծում, թե ՄԻՊ-ը որևէ ձևով կկաշկանդվի քննադատել կառավարությանը, եթե ներկա չի գտնվել այդ քննարկումներին»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք այս, ինչպես նաև Կառավարության նիստերի՝ փակ անցկացումը հիմք չի դառնա, որ Երևանի կանոնակարգում սպասվող փոփոխություններում ներառվի նաև ՏԻՄ-եր լրագրողների մուտքը սահմանափակելու հարցը: «Չեմ կարծում: Ասեմ, որ էական տարբերություն կա ՏԻՄ, Ավագանու և Կառավարության նիստի միջև, դրա մասին է վկայում նաև միջազգային փորձը. Ավագանու նիստերը բոլոր երկրները ձգտում են անցկացնել բաց և թափանցիկ, իսկ Կառավարության նիստերը բոլոր երկրները անցկացնում են փակ»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ համեմատելը սխալ է, իր էությամբ Ավագանին գործադիր մարմին չէ, կոլեգիալ պատասխանատվության մարմին չէ, այն ավելի նման է օրենսդիր մարմնին:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Հարությունյանը խոստանում է քննարկել շարժական արագաչափերի ուղղությունները նշելու հարցը
- Նուբարաշենի կոյուղագծերի խնդրին այժմ տրվող լուծումը ժամանակավոր է. Արդարադատության նախարար
- Արդարադատության ցածր որակը ՄԻԵԴ դիմումների աճի լրացուցիչ գործոն է. Դավիթ Հարությունյան
- ՄԻՊ. Այս փոփոխությունը որևէ կերպ չի կարող խոչընդոտել Պաշտպանի աշխատանքը
- Մարդու իրավունքների պաշտպանը կառավարության նիստերին կարող է մասնկցել միայն վարչապետի հրավերով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին