Արթուր Օսիկյանը, ինչպես ցանկացած աշխատող մարդ, ունեցել է նաև թերություններ. Արդարադատության նախարար
Ցանկացած աշխատող ունենում է իր թերությունները, ուստի պարբերաբար պետք է աշխատավայրը փոխեն: Փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի պաշտոնանկության պատճառներին:
«Պարոն Օսիկյանը իր աշխատանքի տարիների ընթացքում համակարգում բավական նորամուծություններ է կատարել, ունեցել է լուրջ ձեռքբերումներ, բայց, ինչպես ցանկացած աշխատող մարդ, ունեցել է և իր թերությունները: Ես օրինակ չեմ բերի: Չկա որևէ մարդ, ով անթերի է աշխատում, այդ թվում՝ ես և դուք: Ընդամենը երբեմն խնդիր ես դնում փոխելու անձին, որովհետև ուզում ես նորովի, նոր տեսանկյունից այդ հարցին մոտենան»,- ասաց նա՝ հավելելով, որ նույնը վերաբերում է ցանկացած պաշտոնատար անձի:
Նախարարի համոզմամբ՝ անձինք պետք է պարբերաբար փոխեն իրենց աշխատավայրը: Հարությունյանը իր օրինակով նշեց, որ իր՝ իբրև նախարար պաշտոնավարման ժամանակ մեկ անգամ հայտարարել է, որ մեկ տարի ևս կաշխատի ու դուրս կգա այս պաշտոնից, որովհետև անհրաժեշտ է նոր նախարար, ով իր արած թերի քայլերին նորովի կնայի: Նրա խոսքով՝ երկար աշխատելու դեպքում «մարդու աչքը սովորում է», և նույնը պարոն Օսիկյանի դեպքում է:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Հարությունյանը խորհուրդ է տալիս չմտնել խուճուճ իրավական ձևակերպումների մեջ
- Փաստաբանների հետ երկխոսության հնարավորությունը սպառված չէ. Արդարադատության նախարար
- Կառավարության նիստին ներկա չլինելը ՄԻՊ-ին չի կաշկանդի. Դավիթ Հարությունյան
- Դավիթ Հարությունյանը խոստանում է քննարկել շարժական արագաչափերի ուղղությունները նշելու հարցը
- Նուբարաշենի կոյուղագծերի խնդրին այժմ տրվող լուծումը ժամանակավոր է. Արդարադատության նախարար
- Արդարադատության ցածր որակը ՄԻԵԴ դիմումների աճի լրացուցիչ գործոն է. Դավիթ Հարությունյան
- Արթուր Օսիկյանն ազատվել է քրեակատարողական վարչության պետի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում