Դեպարդյեն պատրաստվում է բնակություն հաստատել Ալժիրում
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն հայտարարել է, որ մտադիր է բնակություն հաստատել Ալժիրում, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Parisien-ին։
«Շուտով ես կապրեմ Ալժիրում։ Դա հրաշալի երկիր է։ Ես ընտրել եմ մայրաքաղաք Ալժիրը»,- ասել է դերասանը Մարսելում տված հարցազրույցի ժամանակ։
Նա հավելել է, որ հետաքրքրված է Ալժիրի պատմությամբ և նշել «անգրագետ» ֆրանսիացիների կողմից գրավված այդ երկրի բնակիչների խելքի» մասին։
Դեպարդյեն նաև ասել է, որ «ամեն տեղ մի փոքր ապրում է»։ Նա Ռուսաստանի և Բելգիայի քաղաքացիություն ունի, ավելի վաղ նաև հայտարարել էր, որ ինքը աշխարհի քաղաքացի է։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա