Էրդողանը հայտարարել է մոտ ժամանակներս Աֆրինը շրջափակելու մտադրության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքերը մտադիր են մոտ ժամանակներս շրջափակել Աֆրինը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիին»։
«Մոտ օրերս մենք կարագացնենք մեր ընթացքը դեպի Աֆրինի կենտրոն՝ այն շրջափակելու նպատակով։ Այդպիսով կկանխվի դրսից եկող աջակցությունը։ Այդ ժամանակ ոչ ոք չի կարողանա որևէ առևտուր տանել։ Նրանց, ովքեր ուզում են Թուրքիայի հարավային սահմանին ահաբեկչական միջանցք ստեղծել,մենք ցույց կտանք, որ դա այնքան էլ հեշտ չէ»,- ասել է Էրդողանը։