Սիրիայում վարակիչ հիվանդություններ են տարածվում
Սիրիայի Արևելյան Գուտե նահանգում կրակոցների ու օդային ռմբակոծությունների հետևանքով նախօրեին 30 մարդ է զոհվել: Նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի մամուլի գրասենյակի ղեկավար Ֆարհան Հաքը:
Նա նշել է, որ փետրվարի 15-ից այդ նահանգում բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել, այդ թվում երեխաներ ու կանայք: Իրավիճակի սրման հետևանքով 400 հազար մարդ հայտնվել է ծանր պայմաններում:
Սիրիայի մայարքաղաք Դամասկոսում փետրվարի 15-ից ընդհանուր առմամավ կիրառվել է 36 ականանետային ու հրթիռային արկ, ինչը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի ու վիրավորների:
ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով, ծանր վիճակ է ստեղծվել պարենի առումով: Շատ երեխաներ սովի ու սուր թերսնուցման հետևանքով հայտնվում են հիվանդանոցներում: Այստեղ էլ դեղորայքի պակաս կա: Հիվանդանոցներից մեկում ժամկետանց ցավազրկող են օգտագործել, ինչը հանգեցրել է երկու մարդու մահվան:
Տեղեկություններ են ստացվել վարակիչ հիվանդությունների՝ թոքախտի, տիֆի, քոսի տարածման մասին: Արևելյան Գուտեում պատվաստանյութի պաշարներն են վերջանում:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը և Էրդողանը քննարկել են Սիրիայում ընթացող ռազմական գործողությունը
- Թուրքիան Սիրիային պատերազմով է սպառնացել
- Սիրիայում զանգվածաբար վերականգնում են ավերված դպրոցները
- Թիլերսոն. ԱՄՆ-ն Սիրիայի քրդերին երբեք ծանր զենք չի տրամադրել
- Արաբագետ. Սիրիայում ռազմական ակտիվությանը զուգահեռ՝ մեծ թափով ընթանում է նաև քարոզչական դիմակայությունը