«Սա ի՞նչ նվաստացուցիչ վերաբերմունք է գիտնականի նկատմամբ». պատգամավորը՝ նախարարին
«Ինձ մտահոգում են նախագծում տեղ գտած խտրականության դեպքերը»,- «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով հիմնական զեկուցող, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին։
Պատգամավորի խոսքով՝ կենսաթոշակային տարիքի գիտնականն այլևս չի կարող մասնակցել այն մրցույթներին, որ թափուր է բուհում, բայց նշում եք, որ դա թողնված է ռեկտորի հայեցողությանը, որը կարող է մեկ տարվա պայմանագիր կնքել գիտնականի հետ:
«Սա ի՞նչ նվաստացուցիչ վերաբերմունք է գիտնականի նկատմամբ: Ակնհայտ են կոռուպցիոն ռիսկեր կան, սուբյեկտիվիզմ կա: Նաև ռեկտորի ազդեցությունն է մեծանում: Պատկերացնո՞ւմ եք՝ 5 տարի շարունակ այս նվաստացուցիչ արարողությունը: Գիտնականը դիմում է, ռեկտորը մտածում է՝ թույլ տալ, թե չէ։ Այսինքն՝ եթե լսել է իրեն, իր հորդորները կատարել է, թույլ կտա, եթե չէ, այլևս թույլ չի տա», - ասաց Բագրատյանը։
Նա ևս մեկը դրույթ առանձնացրեց, ըստ որի բուհերում վարչական աշխատանքում 70 տարեկանը լրացած անձանց աշխատելն արգելվում է. «Այս դրույթները ոչ միայն անհարգալից վերաբերմունք են գիտնականի նկատմամբ, այլև՝ մարդու իրավունքների խախտում»։
Պատգամավորը շեշտեց, որ նախագծում կադրային այս քաղաքականության վերաբերյալ հստակ հիմնավորումները բացակայում են։
«Ես դասավանդում եմ համալսարանում 89 թվականից: Ես ամեն տարի պայմանագիր եմ ստորագրում, չեմ համարել, որ դա նվաստացուցիչ է: Ոչ ոք չի արգելում դասախոսին, կարող է մնալ ամբիոնի պրոֆեսոր, ղեկավարել այն, բայց երիտասարդ սերնդի խնդիր է, ոչ թե ավագի: Մեր ամբիոնները, Աստված երկար կյանք տա, բայց 5-7 տարի հետո գիտնական չունենք, որ շարունակի: Ամբիոնի վարիչի մասին չենք խոսում», - պատասխանեց նախարարը՝ նշելով, որ այսօր ամբիոններում երիտասարդ կադրերի խնդիր ունեն։
Հարակից հրապարակումներ`
- Բուհը չի կարող կառավարվել անկախ, եթե խորհրդի կազմը հաստատելու է վարչապետը. Բախշյան
- «ՀՀ-ում բարձրագույն կրթությունը տարվա ընթացքում այնքան է ֆինանսավորվում, որքան ամերիկյան առաջավոր բուհ-երից մեկի ֆակուլտետը»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները