Բուհը չի կարող կառավարվել անկախ, եթե խորհրդի կազմը հաստատելու է վարչապետը. Բախշյան
«Բուհը չի կարող կառավարվել անկախ, եթե խորհրդի կազմը հաստատելու է վարչապետը։ Սա ուղիղ հակասության մեջ է բուհն ապաքաղաքականացնելու մարտահրավերին»,- այսօր «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ մտահոգություն հայտնեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Դիմելով հիմնական զեկուցող ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին՝ նա ասաց. «Դուք խոսում եք այն մասին, որ օրենքով պետք է ապահովվի բուհերի ինքնավարությունը: Edraft-ում դնում ենք նախագիծ, որտեղ չկա կետ, որ ասվի, թե բուհի կառավարման խորհրդի կազմը հաստատում է վարչապետը: Հանկարծ 20 օր քննարկվելուց հետո կառավարություն է գալիս նախագիծ, որտեղ ներառված է, որ բուհի կառավարման խոհուրդը պետք է հաստատի վարչապետը: Չի կարող ինքնակառավարումը անկախ լինել, եթե վարչապետն է հաստատելու կազմը»:
Նախարարը պատասխանեց, որ բուհի կառավարման խորհրդի կազմը հաստատում է վարչապետը. «Մանրամասն ներկայացված է, թե ինչպես է բուհի կառավարման խորհուրդը ձևավորվում՝ ովքեր են առաջադրվում, ուսանողությունից, բիզնեսից քանի հոգի և այլն: Բայց խորհուրդը որևէ տեղ որպես հիմնադիր հաստատվելու կարիք ունի: Մասնավոր բուհի խորհուրդը պետք է հաստատվի հիմնադրի կողմից։ Պետության կողմից հիմնադրվող բուհի խորհուրդը պետք է ևս հաստատվի հիմնադրի կողմից: Կարող ենք գրել՝ Կառավարությունն է հաստատում, կարող ենք գրել նախարարն է հաստատում: Սա չէ սկզբունքայինը, կարևորն այն է, որ հիմնադիրը հաստատի խորհրդի կազմը, որ խորհուրդը լեգիտիմ դառնա»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները