Հասարակություն 15:39 21/02/2018 Հայաստան

Դեղատոմսով դեղերի լեղի կողմերը

Հայրենական դեղարտադրողները 2017-ն ամփոփել են լավ արդյունքով. տեղական դեղերի 16,1 տոկոսով ավելացել է արտադրությունը, 20,2 տոկոսով՝ արտահանումը: Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը լրագրողների հետ հանդիպումը սկսում է այս լավ լուրով, ապա տխրեցնում՝ «Դեղերի մասին» նոր օրենքի շրջանակներում ընդունված կարգի հետևանքով դեղերը կարող են թանկանալ: Որոշ դեղերի՝ դեղատոմսով դուրս թողնելու մասին նոր կարգին անդրադառնալով՝ Զաքարյանը նշեց. այդ կարգավորումը կար նաև նախկին օրենքով, նոր կարգով, սակայն, այս գործընթացը ավելի խիստ է կանոնակարգվելու և վերահսկվելու: Դրա համար նախարարությունում նաև հատուկ տեսչություն է ստեղծվել:

«Այս կարգը անսպասելի բան չի բերում մեր իրականություն, ուղղակի հիմա ավելի խիստ է, հատիկով դեղ վերցնել, օրինակ, չէր թույլատրվում թե հին, թե նոր կարգով, պարզապես սոցիալական պայմաններից ելնելով նախկինում համաձայնել են դեղն առանձին հաբերով վաճառել»,- ասաց նա: Զաքարյանը նշեց, որ ներդրվում է Էլեկտրոնային առողջության ծրագիր, բոլոր դեղատներում համակարգիչներ պետք է լինեն, դեղատան աշխատակիցները պետք է հատուկ քարտ ունենան, բոլոր հիվանդների դեղատոմսերը տեսնեն, այսինքն՝ գնում ենք դեպի էլեկտրոնային առողջություն, բայց դրան պատրաստվել է պետք, որը ծախսերի հետ է կապված:

Ըստ բանախոսի՝ ամեն ինչ արվում է, որ գործընթացն արագ լինի, դեղերի ինքնարժեքը կբարձրանա, սպառողին անընդհատ անակնկալի առաջ են կանգնեցնում: Այստեղ, նրա խոսքով, շղթայական գործընթաց է. կարճ ժամկետ-մեծ ծախսեր- թանկացումներ: Ավելի լուրջ է մարզերի խնդիրը. 10 գյուղերում մի բժիշկ կա, մի դեղատուն, բացի այդ, ենթակառուցվածքներն այնպես զարգացած չեն, ինչքան Երևանում: «Իրենք էլ են հասկանում՝ կլինի հերթերի գոյացում, ամեն հարցի համար գնալ բժիշկի, ինչքան էլ գումարը լինի, ամեն դեպքում պետք է մի բան վճարել, և դա ծախս է»,- ասաց նա:

Զաքարյանը նշեց, որ անընդհատ այս կերպ կարգեր փոխելիս խնդրում են իրենց՝ մասնավոր հատվածին լսել, այսինքն՝ դեղատուն-արտադրող հատվածին: Նրա խոսքով՝ մի շարք խնդիրներ կան, երբ թվում է՝ Առողջապահության նախարարությունը կարծես իրականությունից կտրված է:

Հարցին՝ արդյո՞ք այստեղ կոռուպցիոն ռիսկ տեսնում է, նա նշեց, որ իր համար դեռ շատ բան անհասկանալի է, կոռուպցիոն ռիսկերի մասին չի կարող դեռ խոսել, բայց այլ ռիսկ է տեսնում՝ Հայաստանը Վրաստանին այս կերպ հարստացնում է: «Վրաստանում դեղերը ազատված են 20 տոկոսի ԱԱՀ-ից: Անձամբ իմ օրինակով ասեմ՝ եթե ես իմ դեղերը Վրաստանից բերեմ, կխնայեմ 200-ից 400 հազար դրամ»,- ասաց նա: Զաքարյանն ընդգծեց՝ հիմա անգամ դեղ չեն գնում, մեկնում են Վրաստան, բուժվում, հանգստանում, տոպրակով դեղերն էլ գնում են ու գալիս:

Նոր կարգի հետքերով Panorama.am-ը փոքրիկ հարցում անցկացրեց դեղատներում: Աշխատակիցներն ասացին, որ դեռ աժիոտաժ չկա: «Մարդիկ փող չունեն, դե, ամսվա վերջ է, որոշումն էլ նոր է ընդունվել»,- ասացին դեղատներից մեկում, ապա նշեցին, որ մարդիկ հիմնականում հենց դեղատոմսով էլ գալիս են: Դեղատներում ասում են՝ թեպետ վաճառքը չի ակտիվացել, սակայն մարդիկ խուճապի մեջ են, անընդհատ գալիս են, հարցնում, հետաքրքրվում՝ ո՞ր դեղերն են դեղատոմսերով վաճառվելու: Դեղատներից մեկում էլ ասացին, որ թեպետ դեռ նկատելի աշխուժացում չկա, սակայն կան մարդիկ, ովքեր, օրինակ, տուփերով ցավազրկող են գնում՝ պատրաստ լինելու համար:

Որոշումն առաջացրել է նաև սպառողների դժգոհությունը: Նրանք նշում են՝ նախ՝ լրացուցիչ ծախս է, քանի որ ստիպված են բժիշկի դիմել, անգամ՝ իմանալով՝ ինչ խնդրի համար են դեղ գնելու: «Ես, օրինակ, նախապես կապտոպրիլ եմ գնելու, պահեմ, որովհետև մայրս ճնշման խնդիր ունի, ու անընդհատ բժիշկի դիմել չենք կարող՝ դեղատոմսով գնելու համար»,- ասաց անցորդներից մեկը: Նրանցից ոմանք ասում էին՝ նաև ժամանակային առումով են անհարմարություններ ստեղծվում. պետք է հասցնել, գնալ բժիշկի:

Անցորդներից մեկն ասաց, որ ինքը դեղ գնելիս փորձում է խնայել, գնել նույն խնդրի լուծման համար նախատեսված առավել մատչելի դեղ, իսկ բժիշկը կարող է թանկ դեղ նշանակել: Նոր կարգը, սակայն, շատերին էլ գոհացրել է. ասում են՝ այս կերպ հնարավոր է կանխարգելել ինքնաբուժման և առողջությանը այդ կերպ վնասելու փորձերը:

Մարտի 1-ից դեղատոմսով բաց կթողնվեն հակաբիոտիկները, հորմոնալ և կոդեին պարունակող դեղերը, հուլիսից` ներարկումային դեղերը, իսկ հոկտեմբերից դեղատոմսով դուրս կգրվեն բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանում գրանցված են որպես դեղատոմսով դուրս գրվող:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մաhաgել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ջավախքի բնակիչների համար եվրոպական երկրները, որպես փող աշխատելու վայր, մնում են չընդունված
Ջավախքի բնակիչների մեծամասնությունը տարվա մեծ մասն անց է կացնում տնից հեռու: Աշխատատեղերի պակասի պատճառով տեղի բնակիչները ստիպված են լինում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Խնդիրները հնարավոր կլինի հեշտությամբ լուծել և ընդհանրապես հարաբերությունները լավ կլինեն. Հակոբ Սիմիդյանը՝ Ադրբեջանի հետ բնապահպանական հարցերի մասին
«Հարևանների հետ բնապահպանական խնդիրների բացերը կան, միայն Հայաստանի դեպքը չէ և դրանք հնարավոր կլինի հեշտությամբ և առանց հավելյալ պրոբլեմ...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}