Իրանագետ. Իրանի պաշտպանության նախարարի՝ տարածքային ամբողջականության մասին ձևակերպումը կարող վերաբերել նաև Արցախին
Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Ամիր Հաթամին այսօր Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ ըստ իրանական պաշտոնական աղբյուրների՝ գեներալ Հաթամին Զաքաիր Հասանովի հետ հանդիպմանը, ընդգծելով, որ Իրանը կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը:
Նա հավելել է. «Մենք հավատարիմ ենք այդ քաղաքականությանը, և Ադրբեջանի մեր գործընկերների հետ հանդիպմանն ընդգծել ենք, որ այդ քաղաքականությամբ կարողացել ենք տարածաշրջանի տարբեր հատվածներում կայունություն հաստատել»:
«Հաշվի առնելով Իրանում անջատողականության սպառնալիքը՝ լիովին հասկանալի և ընկալելի է, որ Իրանը պետք է ընդգծի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը, իսկ այս դեպքում, ուշագրավ է, որ իրանցի բարձրաստիճան զինվորականը խոսել է ընդհանրական՝ բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին (չառանձնացնելով Ադրբեջանը): Մեկ կարևոր հանգամանք ևս՝ Արցախն Իրանի հասարակական-քաղաքական շրջանակների ընկալումներում վաղուց թեև չճանաչված, սակայն անկախ պետական միավոր է, ուստի Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ տարածքային ամբողջականության մասին ձևակերպումը կարող վերաբերվել նաև Արցախին»,-գրում է Ա. Իսրայելյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա