«ՀՀ-ում բարձրագույն կրթությունը տարվա ընթացքում այնքան է ֆինանսավորվում, որքան ամերիկյան առաջավոր բուհ-երից մեկի ֆակուլտետը»
«Համակարգային փոփոխություններ ենթադրող օրինագիծ է ներկայացվելու ԱԺ քննարկմանը»,- «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ բարձրագույն կրթության ոլորտը մեր երկրում առանձնահատուկ է. «Մենք ունենք մոտավոր 51 տոկոս բնակչության ներգրավվածություն բարձրագույն կրթական համակարգում։ Եվրոպական չափանիշի ներքևի սանդղակում ենք, բայց մեր երկրի համեմատ նորմալ է։ Եթե հաշվի առնենք ստացվող ֆինանսական ռեսուրսները պետությունից, մասնավոր վճարներից, դրամաշնորհներից, և այլն, կարող ենք ասել, որ ՀՀ-ում բարձրագույն կրթական համակարգն ամբողջ տարվա ընթացքում ստանում է այնքան ֆինանսավորում, որքան ամերիկյան առաջավոր համալսարաններից մեկի ֆակուլտետը։ Այս պայմաններում համեմատության մեջ մեր կրթական համակարգն ընդհանուր առմամբ, կատարում է իր առջև դրված խնդիրը և կարողանում է պահպանել կրթական համակարգի հիմնական ուղենիշերը»։
Լևոն Մկրտչյանը նշեց, այս օրենքի նախագծով իրենք պետք է պայմաններ ստեղծեն ոչ միայն այսօրվա համակարգի զարգացման համար, այլ պետք է նայեն առնվազն չորս-հինգ տարվա կտրվածքով։
Նախարարն ընդգծեց, որ փաստաթուղթը միջազգային փորձաքննություն է անցել, Համաշխարհային բանկն էլ ոչ հայաստանյան քվոտաներից դրամաշնորհ է տրամադրել, որպեսզի աշխարհի լավագույն փորձագետները աշխատեն օրենքի նախագծի մշակման վրա:
«Այսօր մեզ հետ միասին նրանք մշակում են համալսարանական բարեփոխումների քարտեզը, որոնք պետք է իրականացնենք երեք տարվա ընթացքում: Օրենքի կարևոր մասերից մեկը 3 տարվա անցումային շրջանն է, որն անհրաժեշտ է, որպեսզի համակարգը լուրջ բարեփոխումներ կատարի», - ասաց նա։
Նախարարը հավելեց, որ նախագիծը նոր խաղի կանոններ է սահմանում երկրի բարձրագույն կրթական համակարգի համար։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը բարձրագույն կրթության մասին վիճահարույց նախագիծ է պատրաստում. «Ժամանակ»
- Այսօր մեր բուհերի միջև մրցակցություն կա, բայց պետք է համագործակցություն լինի. Սերոբ Խաչատրյան
- Բարձրագույն կրթության համակարգում պետք է տեղի ունենան արմատական փոփոխություններ. Լևոն Մկրտչյան
- 2018-ը կլինի կրթության համակարգը յոլա տանելու հերթական տարին. Սերոբ Խաչատրյան
- Նախագիծը բացասաբար կազդի ավագ դպրոցների վրա. Սերոբ Խաչատրյան
- «Այսօր հավատի բացակայություն կա բարձրագույն կրթության նկատմամբ». քննարկում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները