Հասարակություն 14:46 21/02/2018 Արցախ

Ներքին տեղահանվածները Արցախի Հանրապետությունում

Ադրբեջանից եկած հայ փախստականների խնդիրը մշտապես հանրային քննարկումների օրակարգում է: Խնդրի լուծման ուղղությամբ պետական մակարդակով ևս քայլեր են ձեռնարկվում՝ թե Հայաստանում, թե Արցախում:

Փախստականներն ու ներքին տեղահանվածներն Արցախում հայտնվեցին Ղարաբաղյան հակամարտության սրմանը զուգահեռ՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայկական բնակչության ինքնորոշման իրավունքը ուժով ճնշելու Ադրբեջանի փորձերի հետևանքով։

Ադրբեջանական ԽՍՀ-ում հայ բնակչության զանգվածային սպանությունների, ջարդերի ու էթնիկական զտումների պատճառով շուրջ 450 հազար հայեր տեղահանվեցին և արտաքսվեցին Ադրբեջանից։ «ԼՂՀ Փախստականների Միություն» հասարակական կազմակերպության տվյալներով՝ 1988-1991 թթ.-ին ավելի քան 100 հազար հայ Ադրբեջանից արտաքսվեց Լեռնային Ղարաբաղ։ Նրանց զգալի մասը մինչ օրս շարունակում է բնակվել Լեռնային Ղարաբաղում։

Հակամարտության հետագա շիկացումն ու պատերազմի վերաճումը զարկ տվեցին փախստականների ու տեղահավածների նոր ալիքի։ 1991 թ-ի ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում ադրբեջանական իշխանությունները ներքին ջոկատների ու Սովետական Միության զինված ուժերի աջակցությամբ իրականացրին «Կոլցո» լայնածավալ ռազմական գործողությունը, ինչի հետևանքով Արցախի շուրջ երկու տասնյակ գյուղեր ամայացան ու ավերվեցին, իսկ  տասը հազար մարդ բռնի տեղահանվեց։

Եվս 66 հազար հայեր փախստականներ ու ներքին տեղահանվածներ դարձան 1992 թ.-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով, Շահումյան շրջանի, Մարտակերտի շրջանի  զգալի հատվածների, Մարտունիի ու Ասկերանի շրջանների հատվածային գրավմամբ:

1993-1994 թթ. -ին Ասկերանի շրջանի գյուղերի ու Մարտակերտի շրջանի զգալի տարածքների ազատագրումից հետո տեղահանվածների զգալի մասը վերադարձավ իր բնակության վայր։

Այսօր ավելի քան 30 հազար փախստական ու ներքին տեղահանված է ապրում Լեռնային Ղարաբաղում՝ կազմելով բնակչության շուրջ 20 տոկոսը։ Դրանք հիմնականում Ադրբեջանից տեղահանված կամ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից օկուպացիայի տակ գտնվող տարածքների բնակչությունն են, որոնք ենթարկվել են էթնիկական զտումների։ 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններն արել են հնարավորը՝ երկրում նրանց ինտեգրումը կազմակերպելու նպատակով (բնակելի տներ, սոցիալական օգնության տրամադրում)։
2003 թ.-ին ընդունվեց ԼՂՀ Փախստականների մասին օրենքը, որով այդ մարդկանց փախստականի կարգավիճակ տրվեց, ինչպես նաև որոշակի իրավունքներ ու արտոնություններ սահմանվեցին նրանց համար, այդ թվում՝ ծառայությունների ու օգնության տեսքով։ 

2006 թ. «Փախստականներ և Միջազգային իրավունք» քաղաքացիական հասարակական  ցանցը հարցումներ էր անցկացրել Ադրբեջանից գաղթած  և ներկայումս Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, Շվեդիայում, Ուկրաինայում, Ղազախստանում և Ուզբեկստանում ապրող հայ փախստականների շրջանում, որոնց արդյունքներով պարզվել էր, որ նրանց կորցրած նյութական վնասը մեկ անձի հաշվով կազմում էր 112 հազար ամերիկյան դոլար։ 

2016 թ.-ի ապրիլի սկզբին Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության թեժացումը շուրջ 14 500 անձանց տեղահանման պատճառ հանդիսացավ (ԼՂՀ բնակչության 9 տոկոսը), որոնցից շուրջ 2 հազարը, հիմնականում կանայք, երեխաներ ու տարեցներ, ապաստան գտան Հայաստանում: Մինչ 2016 թ-ի ավարտը նրանց մեծ մասը կարողացավ վերադառնալ նախկին բնակության վայր, սակայն 573 մարդ (172 ընտանիք) հիմնականում հակամարտությունից առավել տուժած Թալիշ գյուղից մնացին տեղահանվածի կարգավիճակում։
 
Միջազգային կազմակերպությունների ու դոնորական կառույցների կողմից պատշաճ ֆինանսական աջակցության բացակայության պայմաններում, բացառությամբ ԿԽՄԿ-ի, ԼՂՀ կառավարությունը իրավիճակին փորձում է լուծում տալ իր սահմանափակ ֆինանսական միջոցների հաշվին։

2016 թ.-ի ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության Քաղաքաշինությոան նախարարությունը շուրջ 4,640,000 ԱՄՆ դոլար արժողությամբ շինարարական ծրագրեր է իրականացնում Մարտակերտում, Մատաղիսում, Թալիշ և Ալաշան գյուղերում։ 

Նշված ֆինանսական միջոցները ուղղվել են Մարտակերտի 37 և Մատաղիսի 26 բնակելի տների վերանորոգմանը, Մատաղիսում ու Թալիշում դպրոցների ու մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներին, Թալիշում վարչական շենքի, Ալաշանում 21 քոթեջների ու հանրակացարանների շինարարությանը։

ԼՂՀ աշխատանքի, սոցիալական հարցերի ու վերաբնակեցման հարցերով  նախարարությունը տարաբնույթ աջակցություն է տրամադրել (սնունդ, հիգիենայի պարագաներ, կահույք, տնահին սպասք) Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս ու Տոնաշեն գյուղերից տեղահանված և Ստեփանակերտում, Շուշիում ու Ալաշանում  ապաստան գտած անձանց։ Բացի այդ, նախարարությունը Թալիշ գյուղի 34 բնակիչների միանվագ դրամական օգնություն ցուցաբերեց 110 ԱՄՆ դոլարի չափով։ Ընդհանուր առմամբ, օգնության գումարը կազմել է 25 հազար ԱՄՆ դոլար։ Լրացուցիչ 8 հազար դոլար տրամադրվել է անասուն ձեռք բերելու համար։

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն միակ միջազգային կազմակերպությունն է, որը Արցախի տեղահանված անձանց աջակցություն է ցուցաբերում, մինչդեռ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակը աջակցություն է տրամադրում միայն այն տեղահանվածներին, ովքեր ապաստան են գտել Հայաստանի տարածքում։

ԿԽՄԿ- ն իր գործունությունը Լեռնային Ղարաբաղում սկսել է 1992 թ-ից՝ իրականացնելով բազմաթիվ մարդասիրական նախաձեռնություններ ու աջակցելով հասարակության առավել խոցելի խմբերին, ներառյալ փախստականներին ու տեղահանվածներին։

2016 թ.-ի ապրիլյան պատերազմից հետո Ստեփանակերտի ԿԽՄԿ գրասենյակը համագործակցություն ծավալեց տեղական իշխանությունների հետ և առավել տուժած  գյուղերից (Թալիշ, Տոնաշեն, Մատաղիս) տեղահանված ընտանիքների ամենաառաջնային կարիքները հոգաց։ Մասնավորապես, ԿԽՄԿ գրասենյակը երկու ամիս շարունակ գումար (մեկ մարդու շնչով ամսական շուրջ 80 ԱՄՆ դոլարի չափով) տրամադրեց այն անձանց, ովքեր չունեին կանոնավոր եկամուտ ու աշխատավարձ տեղահանված ընտանիքների սննդի ու կենսական այլ պահանջները բավարարելու նպատակով։ 

ԿԽՄԿ - ի կողմից հատկացվող սահմանափակ ֆինանսավորման, ինչպես  նաև հայկական սփյուռքի ու 1998 թ.-ից ԱՄՆ կոնգրեսի հատկացումների շնորհիվ որոշ կարիքներ բավարարվել են։ Սակայն ավելի շատ աջակցություն է անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղում փախստականների ու ներքին տեղահանվածների հիմնական կարիքները հոգալու համար։ 

Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են խոչընդոտել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և այլ մասնագիտացած կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք, ընդդիմանում են ցանկացած միջազգային աջակցության, որ ուղղված է Արցախի տեղահանված բնակչությանը, և այդպիսով խախտում են նրանց հիմնարար իրավունքները։ Արդյունքում, այդ մարդիկ ենթարկվում են կոլեկտիվ պատժի զուտ այն փաստի պատճառով, որ ապրում են չճանաչված պետությունում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}