Ստրանջա-2018. Հայաստանի երկրորդ բռնցքամարտիկը հաղթահարեց առաջին փուլը
Սոֆիայում շարունակվող բռնցքամարտի «Ստրանջայի» միջազգային մրցաշարում երեկ ռինգ է մտել Հայաստանի երկու ներկայացուցիչ:
ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) հաղթել է Բուլղարիան ներկայացնող բռնցքամարտիկին, իսկ Ժիրայր Սարգսյանը (56 կգ) զիջեց իսպանացի մրցակցին: Ավելի վաղ մեկնարկային գոտեմարտում հաղթել էր Վահե Բադալյանը (52 կգ):
Այսօր մրցաշարում առաջին մենամարտերը կանցկացնեն Հրայր Շահվերդյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ)և Համբարձում Հակոբյանը (75 կգ): Արթուր Հովաննիսյանը (49 կգ) կմեկնարկի վաղը: