Հասարակություն 17:21 21/02/2018 Հայաստան

Փոխնախարար. Գիշերօթիկ հաստատությունների վերակազմակերպումը նախատեսում ենք ավարտել այս տարվա ընթացքում

Հայաստանում 2017 թվականին որդեգրվել է 53 երեխա, որից 36-ը՝ առողջական տարբեր խնդիրներով: Նրանցից 41-ին որդեգրել են մանկատներից: Որդեգրված 53 երեխաներից 29-ին տարել են Հայաստանից դուրս, 24-ը որդեգրվել են հայաստանցիների կողմից:

Panorama.am-ի   հետ զրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանի խոսքով, հայաստանցիները նախընտրում են որդեգրել առողջ երեխաների, արտասահմանցիները որդեգրում են նաև առողջական խնդիրներ ունեցողներին:

Տարածված մտահոգություններին, թե դուրս տանելով երեխաները հնարավոր է թրաֆիքինգի զոհ դառնան, նրանց օրգանները վաճառեն, փոխնախարարն արձագանքում է, նման բան գոյություն չունի, Հայաստանը տարբեր երկրներում ունի դիվանագիտական ծառայություններ, հյուպատոություններ, որոնց վրա նաև այդ երեխաներով հետաքրքրվելու պարտականությունն է դրված:

Ա. Պետրոսյանը բուլվարային խոսակցություններ է որակում տարածված այն կարծիքները, որ երեխա որդեգրելը կապված է մեծ մաղարիչների ու գումարների հետ, ինչի հետևանքով էլ  օտարերկրացիներն են կարողանում ավելի մեծ թվով երեխաներ որդեգրել Հայաստանից:
«Մի լսեք նրանց»,-խորհուրդ է տալիս փոխնախարարը:

Հայաստանի գիշերօթիկ հաստատություններում կա 380 խնամվող երեխա, մանկատներում՝ 618 երեխա, որից 445-ը առողջական խնդիրներ ունեն: 594 երեխա էլ ծառայություններ է ստանում ցերեկային խնամքի հինգ կենտրոններում:

Հայաստանում գիշերօթիկ հաստատությունների ու մանկատների վերակազմակերպում է իրականցվում: Այս պահի դրությամբ  գիշերօթիկ երկու կազմակերպություն վերակազմակերպել է՝ Նուբարաշենինը և Սյունիքինը, դրանք դարձել են երեխաների ցերեկային խնամքի բազմապրոֆիլ կենտրոններ: 2018-ի ընթացքում վերակազմակերպվելու հերթին սպասում են ևս հինգ հաստատություն՝ Գյումրիում երկուսը,  Բյուրեղավանինը,  Վանաձորինը, Դիլիջանինը: Գործընթացի գլխավոր նպատակը երեխային ընտանիք վերադարձնելն է, հուզական, բարոյական ու այլ կապերի վերականգնումն ու հաստատումը:

Այս պահին Վանաձորի մանկատան վերակազմակերպումն են նախապատրաստում, այնտեղ ապրում է  56 երեխա: Նրանցից  15-ին կարելի է վերադարձնել կենսաբանական ընտանիք: Մինչ այդ նրանց վերապատրաստում են, ծնողավարման հմտություններ փոխանցում: Մյուսների համար էլ խնամատար ընտանիքներ են պատրաստում: Ի դեպ, այս տարի նախատեսվում են ավելացնել խնամատար ընտանիքների թիվը՝ 20-ից հասցնելով 90-ի: Յուրաքանչյուր երեխայի համար խնամատար ընտանիքը կստանա 136 հազար դրամ, որից 76 հազար դրամը երեխայի խնամքի ծախսերն են, 60 հազարը՝ խնամատար ընտանիքին վարձատրություն: Նրանք խնամատար ընտանիքում կապրեն մինչև չափահաս դառնալը, դրանից հետո իրենք են որոշում շարունակե՞լ ապրել այդ ընտանիքում, թե՞ ոչ:

Նախարարությունում նախատեսում են ընտանիք վերադարձած երեխաների համար ցերեկային խնամքի կենտրոններ ստեղծել, որտեղ նրանց կտրամադրվեն կրթական, սոցիալական,  առողջապահական, մարզական, մշակութային ծառայություններ, դրանցից բացի պետք է լինեն նաև վերականգնողական խորացված ծառայություններ մատուցող կենտրոններ:

«Յուրաքանչյուր երեխայի, ընտանիքի դեպքում լինելու է կարիքի ամբողջական գնահատում, յուրաքանչյուրին ցուցաբերվելու է անհատական մոտեցում»,-մանրամասնում է Պետրոսյանը:

Գիշերօթիկ հաստատություններում ապրող գրեթե բոլոր երեխաները ծնողներ ունեն, նույնը վերաբերում է մանկատների սաներին:

«Մանկատուն պետք է ընդունվեն այն երեխաները, որոնք ծնող չունեն կամ սոցիալական որբեր են, կամ անբարեհույս ընտանիք ունեն, որտեղ երեխաներին թողնել չի կարելի»,-նշում է նա:

Գիշերօթիկ հաստատություններ երեխաներին տանում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքները՝  գոնե սննդի հարցը լուծելու համար: Նախարարի տեղակալը բացատրում է, եթե երեխան հաստատությունից տուն է վերադառնում, ապա դոնոր կազմակերպությունները ընտանիքին յուրաքանչյուր երեխային համար տրամադրում են գումար, սննդի փաթեթ՝ ըստ կալորիականության, կատարում են կոմունալ վճարումները, հնարավոր է նաև գույքի տրամադրում, աշխատանքով ապահովում:

«Այս հաստատությունների վերակազմակերպումը մեր նախորդ տարիների կատարած աշխատանքների տրամաբանական շարունակությունն է: Այս փուլում մեր հիմնական խնդիրը առանց ցավ անցկացնել է, հաստատություններից դուրս եկած երեխաների հետքը չկորցնելն է: Մենք այս ընտանիքներին հանձնում ենք սոցիալական աշխատողին, որպեսզի նա հետևի, որ ընտանիքը ոտքի կանգնի»,-մանրամասնում է նախարարության պաշտոնյան:

Նախարարությունում ծրագրում են այս տարվա ընթացքում վերակազմակերպել բոլոր գիշերօթիկ հաստատությունները: Հասկանում են, որ գործընթացը շատ լուրջ մոտեցում ու ռեսուրսներ է պահանջում, սակայն հաստատակամ են:

«Արդեն լուրջ քայլեր արել ենք: Վերակազմակերպման գործընթացում կարևոր ուղղությունն այլընտրանքային ցանցի զարգացումն է: Եթե մանկատան երեխաների մի մասը կգնա կենսաբանական ընտանիք, մի քանիսին կորդեգրեն, մյուսները կապրեն խնամատար ընտանիքում, խնամակալության կվերցնեն, կլինեն մի քանիսը, որ գնալու տեղ չեն ունենա: Ծայրահեղ դեպքերի համար նախատեսում ենք ստեղծել փոքր տներ, որտեղ կապրեն մոտ 10 երեխաներ, իհարկե մենք նման հաստատություններ ստեղծելու հարցում ոգևորված չենք: Այստեղ կաշխատեն որակավորում, վերապատրաստված, ուսուցում ստացած մասնագետներ: Այստեղ ամենակարևորն այն է, որ իմանանք, բոլոր երեխաների համար լուծում ունենք»,-ներկայացնում է Ա. Պետրսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}