Մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ընթացող ծանրամարտի Հայաստանի առաջնությունում այսօր մրցահարթակը տրամադրվել է տղամարդկանց: Մասնակցում են մեր բոլոր առաջատար ծանրորդները, բացի Գոռ Մինասյանից, որը մարզումների ժամանակ թեթև վնասվածք է ստացել:
ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ մրցումային առաջին օրը պայքարել են 56 և 62 կգ քաշայիններին:
Հաղթող և մեդալակիր են դարձել.
56 կգ. Համլետ Մնացականյան՝ 220 կգ, Արա Պողոսյան՝ 201 կգ, Արեն Չատինյան՝ 196 կգ:
62 կգ. Խաչիկ Հարությունյան՝ 233 կգ, Արայիկ Պետրոսյան՝ 232 կգ, Հովհաննես Մարտիրոսյան՝ 227 կգ: