Հոկեյի «Արարատ» ակումբը երկու հաղթանակ է տարել
Երևանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում երկու հանդիպում է անցկացրել և երկուսում էլ հաղթանակ է տարել, հայտնում են ՀԱՕԿ-ից:
Հայաստանցի հոկեյիստները «Վիտեբսկ-2-ի» հետ արտագնա խաղում առավելության են հասել 8:3 հաշվով (առաջինում հաղթել էր բելառուսական թիմը՝ 5:2): Այնուհետև մեր թիմը կրկին հյուրընկալվելիս հաղթել է Լիտվայի «Էներգիային»՝ 6:4:
Այսօր «Արարատը» երկրորդ հանդիպումը կանցկացնի «Էներգիայի» հետ: Սա կանոնավոր առաջնության վերջին խաղն է:
«Արարատը» 51 խաղից հետո 89 միավորով 14 թիմերի մեջ յոթերորդ տեղն է զբաղեցնում: Լավագույն ութ թիմերը կխաղան փլեյ-օֆֆում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում