Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ժամացույց է կառուցում, որը կաշխատի 10 հազար տարի
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը սկսել է ժամացույց կառուցել, որը կարող է աշխատել առանց մարդկային միջամտության 10 հազար տարի, գրում է Վեստի.ռու-ն:
Բեզոսն ասում է՝ քաղաքակրթությունն անկում կապրի, ներկայիս պետությունները կդադարեն գոյություն ունենալ, կգան կառավարման նոր ձևեր, և ոչ ոք չի կարող պատկերացնել աշխարհը 10 հազար տարի անց: «Բայց մենք կփորձենք դա անել ժամացույցի օգնությամբ»,- նշել է միլիարդատերը:
Նա իր Թվիթերյան էջում հրապարակել է հսկա մեխանիզմի տեղադրման տեսանյութը: Նախագծի համար ներդրել է 42 մլն դոլար: Նշվում է նաև, որ կոնստրուկցիայի բարձրությունը ավելի քան 152 մետր է:
Installation has begun—500 ft tall, all mechanical, powered by day/night thermal cycles, synchronized at solar noon, a symbol for long-term thinking—the #10000YearClock is coming together thx to the genius of Danny Hillis, Zander Rose & the whole Clock team! Enjoy the video. pic.twitter.com/FYIyaUIbdJ
— Jeff Bezos (@JeffBezos) 20 февраля 2018 г.