Դեսպան. Էստոնիայում հայ և վրացի դիվանագետները որևէ ֆուտբոլային առնչություն չեն ունեցել
Այսօր Sputnik Estonia-ն տարածել է տեղեկատվություն, որ Էստոնիայում անցկացվող «Դիվանագետի գավաթ» ամենամյա բարեգործական ֆուտբոլային մրցաշարի ընթացքում «վրացի և հայ դիվանագետները գրեթե կռվի են բռնվել»։ Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն այն ապատեղակատվություն է որակում:
«Սույն ապատեղեկատվությունը տարածվեց նաև հայկական, վրացական, և բնկանաբար ադրբեջանական մեդիա դաշտերում։
Թույլ տվեք նշել, որ նախ որևէ հայ դիվանագետ չի մասնակցել տվյալ խաղին։ Թեև մրցաշարը կրում է «Դիվանագետի գավաթ» հրապուրիչ անվանումը, բայց մասնակցող թմերը հիմնականում բաղկացած են լինում տեղի համայնքների ներկայացուցիչներից։
Նշված խաղին մասնակցել է մեր սիրելի էստոնահայ համայնքի ներկայացուցիչներից բաղկացած թիմը /որն, ի դեպ նախորդ տարվա չեմպիոնն է/։ Իսկ մեր բարեկամ Վրաստանի թմում եղել է ընդամենը մեկ դիվանագետ։ Տեղի ունեցածն էլ ֆուտբոլում շատ հաճախ հանդիպող լեզվակռիվ է եղել, որը շատ արագ հղկվել է։
Հետևաբար, Էստոնիայում հայ և վրացի դիվանագետները որևէ ֆուտբոլային առնչություն չեն ունեցել»,-մանրամասնել է դեսպանը: