Նախագահը դատարանների նախագահներ է նշանակել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով դատարանների նախագահներ են նշանակվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 7-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի փետրվարի 9-ի ԱԽ-2-Ո-1 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Ռուբեն ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ»,- ասված է նախագահի հրամանագրում։
Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ վարչական դատարանի նախագահ է նշանակվել. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 7-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի փետրվարի 9-ի ԱԽ-2-Ո-2 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Աղասի ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում